Այդպիսի գնդի համար անհրաժեշտ են դեկորատիվ բարակ թղթեր կամ սեղանի սովորական անձեռոցիկներ։ Չափերից կախված՝ այսպիսի ամանորյա զարդարանքի պատրաստումը տևում է 30 րոպե։
Անհրաժեշտ նյութերը.
- Դեկորատիվ բարակ թուղթ
- Մկրատ
- Ուլունքներ
- Սոսինձ
- Պենոպլաստե գնդիկներ
- Ժապավեն
Դեկորատիվ թուղթը կտրատում ենք երկար մասերի 4 սմ լայնությամբ, և ծալում ենք դրանք երկայնքով երկու մասի։
Մի մասի վերջը աջ կողմից եռանկյունաձև 2 անգամ ծալում ենք, դա ապագայում կդառնա վարդ։ Հետո մատներով ամրացնելով վարդը՝ մի մասը ծալում ենք հետ, որպեսզի ստանանք եռանկյունաձև թերթիկ։
Թերթիկը փաթատում ենք վարդի շուրջը և ծալում ենք հետ հաջորդ եռանկյունաձև թերթիկը։ Շարունակում ենք այս գործողությունները մինչև թղթի վերջը, որը հետո սոսնձում ենք վարդին։
Այդ կերպ ստեղծում ենք շատ վարդեր և սոսնձում դրանք պենոպլաստե գնդին։
Ծաղիկների արանքներում սոսնձում ենք ուլունքներ և ժապավեն, որի շնորհիվ գունդը կարող ենք կախել։ Ամանորյա զարդարանքը պատրա՛ստ է։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Նարեկ Առուշանյանի, Քոլեջ, 1-ին կուրս