Առաջին հայացքից խոշոր, արհեստական ծաղիկներով զարդարված ամանորյա տոնածառը կարող է ավելի զարդարուն թվալ նրանց, ովքեր ալերգիա ունեն ցրտից, սարսռում են ձնաթմբերից և նույնիսկ՝ ձյան փաթիլներից։ Տոնածառի՝ ծաղիկներով զարդարանքի այս տարբերակը ամառային ջերմությամբ լիցքավորելու հիանալի միջոց է՝ ձմեռային երկար ամիսներին հաջողությամբ գոյատևելու համար։
Չնայած նրան, որ զարդարման այս մեթոդը հստակորեն առանձնանում է ավանդական գաղափարներից, այնուամենայնիվ ինչպիսի՞ն պետք է լինի իրական տոնածառը։ Եթե կանգ եք առել դրա վրա, ապա ուշադրություն դարձրեք գունային գամմային, օգտագործեք ոչ ավելին, քան երկու տարբեր տեսակի ծաղիկներ, անպայման դրանք համատեղեք զարդարանքի այլ էլեմենտների՝ տոնածառի խաղալիքների և ժապավենների հետ: Լավ կլինի, եթե տոնածառի կողքին կամ ինտերիերի այլ վայրում՝ հատակին, մի քանի ծաղիկ թողնեք, որ ձեր անսովոր տոնածառը թեմատիկորեն կապվի դրա հետ:
Այդպիսի տոնածառի համար դրասանգները կարելի է, որ նույնպես ծաղիկներից պատրաստված լինեն։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Թամար Մանուկյանի, Քոլեջ, 1-ին կուրս