Եվ կյանք կար, և այն ընթանում էր իր հունով։ Եվ կային մարդիկ, և ամեն մեկն ուներ իր աշխատանքը։ Եվ յուրաքանչյուրն աշխատում էր իր ուժերի չափով և տրվում էր գործին, որքան կարող էր։ Մարդիկ հոգնել չգիտեին, քանի որ ծանոթ չէին դրան։ Եվ աշխատանքը ուրախություն էր, քանզի այն ծառայում էր մարդկանց:
Եվ ունայն էր աշխարհը, և տարին տարվա վրա պատերազմներ էին լինում, և հողը սպասում էր ցանքսին, որ պտուղներ տա։ Եվ մարտի էր գնում զինվորը, որ հողը ծնվի, և հողագործը դաշտ էր տանում եզներին, որ հողն ամրապնդի։ Եվ հնուց այդպես էր, և երկրի վրա խաղաղ էր ու հանգիստ։
Եվ մի տարի զինվորը չանցավ այդ կողմերով, և նրա տեղը մեկ ուրիշն անցավ։ Եվ հարցրեց նրան հողագործը․«Ու՞ր է նա, ում ուժը գիտեին շատ թագավորություններ»։ Եվ պատասխանեց նրան զինվորը՝ հիշելով իր ընկերոջը․ «Աստված տարավ նրան, որովհետև նա ընկավ թշնամու ձեռքով»։ Եվ Աստված ուրիշներին կոչ արեց ռազմական գործի։ Եվ ես չհակառակվեցի նրան։ Եվ ինչպես դու, ես էլ սպասում էի մինչև արևը կելնի, շտապում էի դաշտ՝ չզրկվելով իմ շնորքից։ Եվ հոգ էի տանում մի բանի համար, բայց հիմա եկել է մյուսի հերթը: Եվ պարտավոր եմ, ես շնորհ կտամ և առանց փոխհատուցելու չեմ խուսափի տառապանքից: Եվ շնորհը կլինի քեզ, ինչպես նախորդ տարիներին, որովհետև ես նույնպես ընտրված եմ պաշտպանվելու»: Եվ նրանք հույսով հրաժեշտ տվեցին՝ հավատալով իրենց գործին:
Եվ հաջորդ տարի հողագործին զինվորագրեցին, և նա գիտեր, որ ինքը էլ կմեռնի, ինչպես նրանք, ում տեսել էր: Եվ մահը չէր վախեցնում նրան, քանզի նա հիշեց կոչման սկիզբն ու ավարտը: Եվ նա հույսը դնում էր Աստծո վրա՝ հիշելով իր սերը մարդկության հանդեպ։ Եվ նրանք սիրով վճարեցին նրան իր կոչման համար, քանի որ նրանք կենդանի էին, և յուրաքանչյուրը կյանքում ուներ իր պտուղները:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Ագապի Օհանյանի, Քոլեջ, 1-ին կուրս