Ուղղափառների տիրակալ Օմարը, թող Տերը գոհ լինի նրանից, մի անգամ Մեդինայում՝ իր խալիֆության ժամանակ, կավով սվաղում էր պատը: Մի հրեա մոտեցավ և բողոքեց Բասրայի տիրակալի բռնությունից, որը հրեայից հարյուր հազար դիրհամի (դրամական միավոր) ապրանք էր վերցրել, բայց հրաժարվում էր վճարել:
– Մոտդ թղթի կտոր կա՞, — հարցրեց Օմարը:
-Ոʹչ, — պատասխանեց հրեան:
Այնժամ Օմարը մի կավի բեկոր վերցրեց և գրեց վրան. «Անթիվ-անհամար մարդիկ բողոքում են քեզանից, իսկ քեզ շնորհակալ եղողներ՝ չկան: Կաʹմ բողոքների պատճառ միʹ եղիր, կաʹմ թոʹղ իշխողի պաշտոնը»: Եվ վերջում ստորագրեց. «Սա գրել է Օմար ալ-Խաթթաբը»:
Նա իր կնիքը չդրեց սալիկի վրա, ոչ էլ ընդգծեց ինքնագրությունը, բայց նրա խոսքերում այնպիսի վեհություն, արդարություն, իշխանության ուժ կային, որ հետք թողեցին պատմության հիշողության մեջ: Եվ երբ հրեան սալիկը տվեց Բասրայի տիրակալին, նա իջավ ձիուց, համբուրեց հողը և իր պարտքը տվեց ձիու վրա նստած հրեային։
Շահը, եթե թույլ է, քաղաքականության մեջ կայուն չէ։
Նա միանգամից պատվազրկված է ապերախտների կողմից։
Այդպես մագիլներից զուրկ անատամ առյուծին
Կաղ աղվեսները ապտակ են հասցնում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Ստեփանյանի, Քոլեջ, 1-ին կուրս