Մարդկության զինվորները

Մի անգամ ճապոնական բանակի ստորաբաժանումներից մեկը մասնակցեց զորավարժության, և մի քանի սպաներ անհրաժեշտ համարեցին տեղավորվել Հազանի տաճարում:

Հազանն իր խոհարարին ասաց.

– Սպաներին տվեք նույն պարզ սնունդը, ինչ մեզ եք տալիս։

Читать далее

Վալենսիայի մուսկաթ

Շատ մարդկանց համար իսպանական Վալենսիա նահանգը ասոցացվում է նախ և առաջ համանուն նարնջի տեսակով, որն օգտագործվում է հյութերի արտադրության համար։ Սակայն իսպանացիների համար Վալենսիան բոլորի կողմից շատ սիրված պաելյան է և, իհարկե, մուսկաթ տեսակի (դա նույն ալեքսանդրյան մուսկաթն է) հիասքանչ գինին՝ ոսկեգույն բնորոշ երանգով և նուրբ, քաղցր համով։

Читать далее

Բուդդայի վերջին խոսքը

Բուդային դուր չէր գալիս որոշակիությունը: Նա գիտեր, որ հաճախ որոշակիության մեջ թակարդ կա, այնպես, ինչպես ընդհարապես բառերում: Մի անգամ աշակերտները հարցրին նրան՝ արդյոք կմնա՞ նա նրանց հետ մահից հետո: Ահա թե ինչ պատասխանեց նա․ «Եթե ես ասեմ «այո» դա ճիշտ չի լինի, եթե ասեմ «ոչ» — էլի սխալ կլինի, բայց պարզապես ուրիշ կերպ: Թաթխագատան մահից հետո կդառնա անսահման, ինչպես օվկիանոսը»:

Читать далее

Ռիսլինգ

Մինչ օրս չկան հավաստի փաստեր, որոնք կարող են մեզ պատասխանել այն հարցին, թե հռոմեացի գրող և պատմաբան Պլինիոսը հիշատակե՞լ է արդյոք ռիսլինգ տեսակի խաղողը, թե՞ այս հայտնի տեսակը արդյունահանվել է Վերին Ռեյնի խաղողներից: Բայց մենք միայն մեկ բան գիտենք. Գերմանիայում խաղողագործների մեծ մասը դիմում է ռիսլինգի մշակման դարավոր սովորույթներին: Գրավոր աղբյուրներում առաջին անգամ խաղողի այս տեսակը հիշատակվում է դեռևս 1430 թվականից:

Читать далее

Կոստան Զարյանը՝ իսպանական գինիների մասին

Իր պտուղները, իր ջուրերը, իր գինիները… Նրանք ևս մասնակցում են իր հոգեկան կյանքին, իր մշակույթի, իր աշխարհազգացողության անհրաժեշտ և անբաժանելի մասն են կազմում: Սպանիական գինիում ոգեղենության ենթարկված են հողերի տենչը եւ արևի ջերմությունը: Նա խորհրդանշան է, դիոնիսյան միջոց՝ կյանքի արարողության մասնակցելու համար: Հրավառ արևների կրակը եռում է Ալիկանտիի եւ Մալագայի խաղողների մեջ, ջերմ պսպղանք է տալիս նրանց թափանցիկ բյուրեղներին, և այն մեղմ բոցավորումը, որ ճզմվելուց հետո երգ է տարածում մեր զգայնության մակերեսին եվ բաց անում մեր հաճելի հիշողությունների փղոսկրե դռները:

Читать далее

Ծաղկի բարեհոգությունը

Դաշտում մի ծաղիկ էր աճում, որն ուրախանում էր արևով, լույսով, ջերմությամբ, օդով, անձրևով, կյանքով․․․ Նաև նրանով, որ Աստված նրան ոչ թե եղինջ կամ տատասկ է ստեղծել, այլ այնպիսին, որ մարդուն ուրախացնի։

Читать далее