Դաշտում մի ծաղիկ էր աճում, որն ուրախանում էր արևով, լույսով, ջերմությամբ, օդով, անձրևով, կյանքով․․․ Նաև նրանով, որ Աստված նրան ոչ թե եղինջ կամ տատասկ է ստեղծել, այլ այնպիսին, որ մարդուն ուրախացնի։
Նա աճում էր, աճում․․․
Երբ հանկած կողքով մի տղա անցավ և պոկեց նրան։ Հենց այնպես, անգամ առանց իմանալու՝ ինչի համար։ Ճմռթեց և գցեց ճանապարհին։ Ծաղիկը ցավ զգաց։ Տղան անգամ չգիտեր, որ գիտնականներն ապացուցել են, թե բույսերն էլ մարդկանց պես կարող են ցավ զգալ։ Բայց ամենից շատ ծաղկի համար վիրավորական էր, որ նրան հենց այնպես՝ առանց որևէ օգտի և իմաստի պոկեցին ու զրկեցին արևի լույսից, օրվա ջերմությունից, գիշերային զովից, անձրևից, օդից, կյանքից․․․
Վերջինը ինչի մասին մտածեց ծաղիկը այն էր, որ, այնուամենայնիվ, լավ է, որ Աստված իրեն եղինջ չէր ստեղծել։ Չէ՞ որ այդ դեպքում տղան միանգամից ձեռքը կծակեր։ Իսկ նա, հասկանալով՝ ինչ է ցավը, այնպես չէր ուզենա, որ երկրի վրա ինչ-որ մեկը ցավ զգար․․․
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Մերի Հովեյանի, Քոլեջ, 2-րդ կուրս