Ռիսլինգ

Մինչ օրս չկան հավաստի փաստեր, որոնք կարող են մեզ պատասխանել այն հարցին, թե հռոմեացի գրող և պատմաբան Պլինիոսը հիշատակե՞լ է արդյոք ռիսլինգ տեսակի խաղողը, թե՞ այս հայտնի տեսակը արդյունահանվել է Վերին Ռեյնի խաղողներից: Բայց մենք միայն մեկ բան գիտենք. Գերմանիայում խաղողագործների մեծ մասը դիմում է ռիսլինգի մշակման դարավոր սովորույթներին: Գրավոր աղբյուրներում առաջին անգամ խաղողի այս տեսակը հիշատակվում է դեռևս 1430 թվականից:

Գերմանիայում խաղողի այգիների ամբողջ տարածքի երկու երրորդը զբաղեցնում են ռիսլինգ տեսակի որթատունկերը: Ռիսլինգի ամենաերկարաժամկետ մշակումն իրականացվել է խաղողագործների կողմից Մոսել գետի ափին և Ռինգաուում: Նման կարևոր և հարգված տեսակը աճում է Գերմանիայի բոլոր մարզերում: Ռեյնհաուում ռիսլինգը զբաղեցնում է խաղողի այգիների երեք քառորդից ավելին: Պֆալցը, Վյուրթեմբերգը, Մոսել-Սաար-Ռուվերը, Ռայնգեսենը, Բադենը ​​և Նահեն նույնպես այս տեսակի կարևոր արտադրողներն են:

Ռիսլինգը խաղողի մի տեսակ է, որը առանձնանում  է հասունացման դանդաղ գործընթացով, այն տևում է մինչև նոյեմբեր։ Իսկ դա նշանակում է, որ Աստված ինքն է  պատվիրել ռիսլինգին աճել հյուսիսային գինեգործական շրջաններում։ Այնտեղ նրա հասունացումն ավարտվում է ուշ աշնանային արևի տակ: Ռիսլինգի համար նույնպես բարենպաստ պայմաններ են գետերի մոտ գտնվող աստիճանաձև ժայռերը, դրանք ապահովում են մեծ քանակությամբ ջերմություն։ Ռիսլինգի գինիները ունեն տարբեր համային ուղղություններ և տարբեր համային որակներ։ «Տիպիկ» ռիսլինգը գունատ դեղին գույն ունի, երբեմն `կանաչավուն երանգով: Հոտը խնձորի կամ դեղձի, իսկ բերանում ազնվական թթվի համ է թողնում: Ռիսլինգները, որոնք աճում են թերթաքարային հողի վրա, տարբերվում են հանքային տարրերով: Քաղցր ազնիվ գինիները, ինչպիսիք են «Eiswein» – ը կամ «Beerenauslese» – ը, Գերմանիայի ամենաթանկ գինիների ցուցակում են: Կիսաչոր և չոր ռիզլինգները շատ հաճելի են գետի շոգեխաշած և ծովային ձկների, մանր տնական թռչնամսի կամ խաշած մսի հետ:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը  ռուսերենից՝  Էլեն Աբրահամյանի և Հրաչուհի Մանվելյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s