Բուդային դուր չէր գալիս որոշակիությունը: Նա գիտեր, որ հաճախ որոշակիության մեջ թակարդ կա, այնպես, ինչպես ընդհարապես բառերում: Մի անգամ աշակերտները հարցրին նրան՝ արդյոք կմնա՞ նա նրանց հետ մահից հետո: Ահա թե ինչ պատասխանեց նա․ «Եթե ես ասեմ «այո» դա ճիշտ չի լինի, եթե ասեմ «ոչ» — էլի սխալ կլինի, բայց պարզապես ուրիշ կերպ: Թաթխագատան մահից հետո կդառնա անսահման, ինչպես օվկիանոսը»:
Բուդդան ինքն իրեն կոչում էր «Թաթխագատա» և ուզում էր, որ այդպես անվանեն իրեն ուրիշները: Դա նշանակում է․ «Այդ Ուղով եկած»: Այդպես նա ցանկանում էր ընդգծել, որ նա բացառություն չէ, ո՛չ առաջին և ո՛չ վեջին պայծառատեսն է, որ նա Աստված չէ, այլ պարզապես մարդ, ինչպես մյուսները և պայծառատեսության կարող են հասնել բոլորը, ովքեր հետևում են նրան իր Ճանապարհին:
Նա մահացավ 80 տարեկանում, թունավոր սնունդից, որը նրան մեծ սիրով, հարգանքով հյուրասիրել է մի անձեռնմխելի: Մեկ տարբերակով դա սնկից էր, մեկ ուրիշ տարբերակով՝ խոզի մսից: Իր աշակերտներին վերաբերող նրա վերջին խոսքերը այսպիսին էին․ «Ամեն գոյություն ունեցող ենթակա է քայքայման և փտում է, ուստի ջանասիրաբար աշխատեք՝ փրկության հասնելու համար:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Ղուլյանի, Քոլեջ, 2-րդ կուրս