Շատ մարդկանց համար իսպանական Վալենսիա նահանգը ասոցացվում է նախ և առաջ համանուն նարնջի տեսակով, որն օգտագործվում է հյութերի արտադրության համար։ Սակայն իսպանացիների համար Վալենսիան բոլորի կողմից շատ սիրված պաելյան է և, իհարկե, մուսկաթ տեսակի (դա նույն ալեքսանդրյան մուսկաթն է) հիասքանչ գինին՝ ոսկեգույն բնորոշ երանգով և նուրբ, քաղցր համով։
Վալենսիայում, մուսկաթների ամենավառ ներկայացուցիչը սպիտակ քաղցր գինին է՝ Besitos Valentino Moscato-ն, որը պատրաստվում է նահանգի սրտում` Վալենտինո շրջանում։ Խաղողի Moscatel de Valencia տեսակը, որն օգտագործվում է այդ գինու պատրաստման համար, աճում է ամենաաղքատ հողերում, որոնք մեծամասամբ պատված են կրաքարերով։ Այդ իսկ պատճառով գինու համի մեջ կարելի է թեթև հանքայնություն զգալ։
Գինու խմորումը տեղի է ունենում պողպատե չժանգոտվող տարաներում, վերահսկվող ջերմաստիճանի տակ։ Արդեն պատրաստի 11%-անոց թունդ գինին ունի դեղձի հաճելի բույր, նարնջի և վարդի թերթիկների երանգներ, ինչպես նաև նուրբ, փոքր-ինչ փրփրուն, քաղցր համ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդ Ղարիբյանի, Քոլեջ, 2-րդ կուրս