Սա իմ ծննդավայրն է

Ինգուշական առակ

Ինչպես հայտնի է, մարգարե Սուլեյմանը գիտեր մարդկանց և բոլոր կենդանիների լեզուները: Մի անգամ նա որոշեց մաքրել այն տեղը, որը պատված էր մոլախոտերով և աղտոտված էր: Մարգարե Սուլեյմանը հրամայեց այդտեղ ապրող բոլոր կենդանի արարածներին լքել տարածքը, քանի որ ամեն ինչ կրակի էր տալու, որն ամեն ինչ կմաքրեր: Բոլոր կենդանիները փախան, ու մարգարեն բաց թողեց կրակն այդ վայրում:

Երբ ամեն ինչ այրվեց, Սուլեյմանը հանկարծ դժգոհ հառաչանքներ լսեց: Նայելով գետնին՝ նա տեսավ կիսայրվող օձին։

— Ինչո՞ւ դու չլքեցիր այս վայրը, մի՞թե չլսեցիր իմ հրամանը,- հարցրեց մարգարեն:

— Լսեցի ես քո հրամանը, բայց այստեղ ապրել են իմ նախնիների յոթ պորտը: Ինչպե՞ս կարող էի ես լքել իմ ծննդավայրը: Ես չկարողացա սողալ հեռու նրանցից:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Ղուլյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s