Մի անգամ Խիղճը ասաց մարդուն, որ նա սխալ է, սրանում էլ, նրանում էլ։ Զզվացրեց Խիղճը մարդուն, և նա որոշեց ազատվել դրանից։ Եվ ոչ թե մեկ կամ երկու օրով, այլ ընդմիշտ։
Մտածեց մարդը, մտածեց, թե ոնց դա անի, և վերջապես հասկացավ․
-Արի, — ասաց Խղճին,- պահմտոցի խաղանք։
-Ո՛չ, — պատասխանեց նա, — մեկ է, դու ինձ կխաբես, թաքուն կնայես։
Այդ ժամանակ մարդը հիվանդ ձևացավ և ասաց․
-Հիվանդացել եմ ոնց որ, մառանից ինձ կաթ կբերե՞ս։
Չկարողացավ Խիղճը դրանում մերժել նրան։ Իջավ նկուղ։ Իսկ տղամարդը թռավ մահճակալից ու փակեց նրան։
Նա ուրախ-ուրախ կանչեց իր ընկերներին ու հանգիստ սրտով մեկին խաբեց, մյուսին նեղացրեց, իսկ երբ նրանք սկսեցին վիրավորվել, վռնդեց բոլորին։ Եվ ոչ մի զղջում, ոչ մի նախատինք: Հոգին հանգիստ էր։
Լավ, լավ, բայց անցավ ընդամենը մեկ օր, մեկ այլ օր, և ինչ-որ բան սկսեց պակասել մարդուն։ Եվ մեկ ամիս անց նա հասկացավ, որ դա Խիղճն է: Եվ հետո այնպիսի տխրություն իջավ վրան, որ նա չդիմացավ ու բացեց մառանի դռնակը:
Լավ, — ասաց, — դո՛ւրս արի: Ուղղակի հիմա մի՛ ղեկավարիր:
Որպես պատասխան՝ լռություն ստացավ:
Մարդն մտավ մառան. այնտեղ, այստեղ փնտրեց, ոչ մի տեղ Խիղճ չգտավ: Ըստ ամենայնի՝ նա իսկապես ազատվեց նրանից ընդմիշտ: Մարդը արտասվեց:
-Հիմա ինչպե՞ս եմ ապրելու առանց խղճի:
Եվ հանկարծ նա լսում է հանդարտ, հավակնոտ մի ձայն: Ոչ թե մառանից, այլ սրտից.
-Ես այստեղ եմ:
Տղամարդը կանչեց իր ուրախությանը ընկերներին, ներողություն խնդրեց և նրանց համար այստեղ նման խնջույք կազմակերպեց: Բոլորը կարծում էին, որ դա իր ծննդյան օրն է, և շնորհավորեցին նրան այդ կապակցությամբ: Եվ նա չմերժեց, և խիղճը դեմ չեղավ: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ նա վախենում էր կրկին հայտնվել նկուղում:
Նա ուրախ կանչեց
Մի մարդ իջավ նկուղ. Այնտեղ, այստեղ — ոչ մի տեղ խիղճ չկա: Ըստ ամենայնի, նա իսկապես ազատվեց նրանից ընդմիշտ: Մարդը արտասվեց:
-Հիմա ինչպե՞ս եմ ապրելու առանց խղճի:
Եվ հանկարծ նա լսում է հանդարտ, հավակնոտ ձայն: Ոչ թե նկուղ մառանից, այլ սրտից.
-Ահա ես:
Նա ուրախ կանչեց իր ընկերներին, ներողություն խնդրեց և նրանց համար տեղն ու տեղը խնջույք կազմակերպեց: Բոլորը կարծեցին, որ նրա ծննդյան օրն է, և շնորհավորեցին նրան այդ կապակցությամբ: Եվ նա չմերժեց, և խիղճն էլ դեմ չեղավ: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ նա վախենում էր կրկին հայտնվել մառանում:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլմիրա Բասմարջյանի և Մերի Հովեյանի, Քոլեջ, 2-րդ կուրս