Իտալիայում պատրաստվում են ստեղծել գինի Հին հռոմեական տեխնոլոգիաներով

Իտալացի հնէաբանները որոշել են վերսկսել կարմիր գինի պատրաստելու տեխնոլոգիան, որը նկարագրում են Վիրգիլոսը, հայտարարում են «Շուկայի առաջատար» տնտեսական հրատարակության «Համաշխարհային նորություններ» բաժնի մասնագետները: Փորձը կիրականցվի Սիցիլիայում, Կատանիայի համալսարանի բազայի և Իտալիայի Ազգային հետազոտական կենտրոնի համատեղ աջակցությամբ: Այժմ ծրագրի վրա աշխատող թիմն արդեն խաղողի այգիներ է տնկել Կատանիայի մերձակայքում: Մինչ այժմ էլ պատմում են  լեգենդներ Վիրգիլոսի գինու մասին, որն ուներ զարմանալի բուժիչ հատկություններ: Օգտագործելով այն ձեր սիրելիի դիետայի մեջ՝ դուք ընդմիշտ կմոռանաք ավելորդ կիլոգրամների մասին:

Առաջին բերքին պետք է սպասել առաջիկա չորս տարիների ընթացքում։ Գինու պատրաստման ընթացքում գիտնականների թիմը առաջնորդվելու են Հին հռոմեական հեղինակ Կոլումելլայի «Գյուղատնտետության մասին» տրակտատով և Վերգիլիոսի «Գեորգիկա» պոեմով (պոեմն արտահայտում է բանաստեղծի սերը բնության և երկրագործական աշխատանքների հանդեպ)։ Որպեսզի գինին ձեռք բերի հենց այնպիսի համ,  ինչպիսին հին հռոմեացիներինն էր, մասնագետները չեն պատրաստվում օգտագործել ժամանակակից պարարտանյութեր և քիմիկատներ։ Հողը մշակելու են փայտե գործիքների միջոցով, իսկ խաղողի վազերը կամրացնեն՝ օգտագործելով փայտե ձողեր և ցախավելներ։ Խմորման շրջանում գինին գտնվելու է մեծ տեռակոտե խեցամաններում, որոնք թաղում են հողի մեջ մինչև խեցամանի բերանը, իսկ ներսից ծածկում են մեղրամոմով։ Հին հռոմեական գինին ստանալու ընթացքում գոյություն ունի մեկ խոչընդոտ՝ սխալ ընտրված խաղողի տեսակը։ Հին հռոմեացի հեղինակ Կոլումելլան իր աշխատությունում հիշատակում է շուրջ 50 տեսակ։ Կարելի է միայն ենթադրություններ անել, թե այդ տեսակները այսօր  ինչպիսի ժամանակակից համարժեքներ ունեն։

Վերգիլիոսի չորս գրքերից բաղկացած «Գեորգիկա» պոեմը հրապարակվել է մոտավորապես մ. թ. ա. 29 թվականին: Պոեմը բաղկացած է չորս գրքերից, որոնք պատմում են գյուղատնտեսության ոլորտների մասին։ Առաջին երեքը  հողագործության, խաղողագործության և պտղաբուծության մասին է, իսկ չորրորդը ՝ անասնապահության և մեղվաբուծության մասին։ Հարկ  է նշել, որ Իտալիան մի երկիր է, որն ունի գինեգործական հնագույն պատմություն, քանի որ այդ տարածքում նախկինում գտնվելիս  է եղել Հին Հռոմը, որտեղ  գինեգործության արվեստը անհավանական բարձունքների է հասած եղել: Խաղողի առաջին որթատունկը Իտալիայում հայտնվել է Նոր դարաշրջանից մոտ 1000 տարի առաջ, իսկ իտալական գինեգործությանը 3000 տարեկան է։ Հռոմեական կայսրության գոյության ընթացքում որթատունկը տարածվել է ողջ Ապենինյան թերակղզով: Բայց Հռոմի անկումից հետո հին գինեգործների բոլոր ձեռքբերումները մոռացության են մատնվել: Երկար դարեր Իտալիայում գինեգործությունը սովորական է դարձել գյուղացիական պրակտիկայի համար, իսկ գինին լրացրել է սննդին։ Գինեգործության ավանդույթները սկսել են վերածնվել միայն XI դարից։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Օկսանա Հարությունյանի, Լուսինե Եսայանի և Անահիտ Գաբրիելյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s