Հետաքրքիր փաստեր մեղվապահության և մեղրի պատմությունից

Մեղվապահությունը Հին Եգիպտոսում

  Մեղրն ունի հազարամյակների պատմություն: Արժանահավատ աղբյուրներից հայտնի է, որ վայրի մեղրը արդյունահանվել է  դեռևս 15 հազար տարի առաջ՝ վաղ քարե դարում: Հենց այդքան է թվագրվում Իսպանիայի Վալենսիա քաղաքից ոչ հեռու Առանյան քարանձավում հայտնաբերված ժայռապատկերը: Նրանում պատկերված են մարդիկ, որոնք պարաններով բարձրանում են բարձր ժայռի անցքով: Նրանցից մեկը հանել է մեղրախորշը և դրել զամբյուղի մեջ, իսկ այդ պահին  մեղուները թռչում են մարդկանց շուրջը:

Գրավոր աղբյուրներում  մեղրի ծագման պատմությունը առաջին անգամ   արձանագրվել է հինգ հազար տարի առաջ: Խոսքը հին եգիպտական պապիրուսների մասին է, որոնք   պատմում են տեղի քոչվոր բնակիչների  մեղվաբուծության մասին: Նեղոսի վերին հոսանքներում մեղրի հավաքման շրջանը սկսվում էր ավելի վաղ, այդ պատճառով մեղուներին տեղափոխում  էին այդ գետի ակունքներ: Փեթակները տեղադրվում էին լաստանավերի վրա, որոնք արագ շարժվում էին Նեղոս գետով  դեպի ներքև: Գետի ափին գտնվող բույսերից մեղուները նեկտար էին հավաքում, իսկ հետո վերադառնում լաստանավեր: Հավանաբար մեղվապահությունը   Եգիպտոսում շատ հարգված զբաղմունք էր: Բավական է ասել, որ մ.թ.ա. 3200 թվականից  փարավոների զինանշանի վրա միշտ մեղուները առկա էին:

Մեղվապապությունը Հին Հունաստանում

Ժամանակակից դիզայնով փեթակները առաջացել են մոտավորապես մ․թ․ա․ 7-8 դարում՝ Հին Հունաստանում: Հույները առաջինը  սկսեցին փեթակները միջնորմով  բաժանել, որն արդյունավետորեն կարգավորում էր ավելցուկային մեղրի առանձնացումը: Հենց այդ ժամանակ Հունաստանում հատուկ կարգավորող օրենք ընդունվեց, ըստ որի՝ մեղվանոցները պետք  է գտնվեն միմյանցից  ավելի քան 275 մետր հեռավորության վրա: Պատմության մեջ մեղուներին նվիրված առաջին աշխատությունը հին հույն գիտնական Քսենոֆոնի գիտական երկն է: Դեռևս 2,4 հազար տարի առաջ նա առաջինը նկարագրեց մեղվի փեթակների կյանքը, ինչպես նաև մեղրի  բուժիչ  հատկությունները: Այդ հետազոտությունը շարունակեց հայտնի փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, որն անձամբ զբաղվում էր  մեղվապահությամբ:

 Մեղվապահությունը Հին Հռոմում

Հին Հռոմում մեղվապահությունը բավական եկամտաբեր գործ էր համարվում, նրան էին նվիրված բազմաթիվ գիտական և գործնական մենագրություններ: Մասնավորապես մ․թ․ա․ առաջին դարում հայտնի գրող և գիտնական Վարրոնը  աշխատություն լույս ընծայեց, որում մանրամասն վերանայեց մեղուների փեթակների պատրաստման  և մեղրով բուժման տեսակետները: Մեղվապահությունը Հին Հռոմում այնքան մեծ ճանաչում ուներ, որ նույնիսկ իր տեղը գտավ հայտնի հռոմեական օրենքում, համաձայն որի՝ մեղուները, որոնք փեթակում չէին, համարվում էին վայրի կենդանիներ:

 Մեղվապահությունը Հին Ռուսիայում

Մեղվապահությունը Հին Ռուսիայում հավանաբար ունի շատ հին արմատներ: Սակայն առաջին գրավոր հիշատակումները  թվագրվում են  945 թվականին: Ըստ Լավրենտյան տարեգրության՝ այդ տարի իշխանուհի  Օլգան հրամայեց հին սլավոններին  հնարավորինս շատ  հարբեցնող մեղր եփել սպանված իշխան Իգորի ոգեկոչման համար, ինչը այս ցեղից նրա վրեժխնդրության նենգ  ծրագրի մի մասն էր: Մինչև Պետրոս Մեծի ժամանակները մեղրը հիմնական քաղցր արտադրանքն էր Ռուսաստանում և Ուկրաինայում: Շաքարի ճակնդեղից    և եղեգից ռաֆինացված շաքար արտադրելու  մեթոդի հայտնագործմամբ մեղրը կորցրեց իր մենաշնորհը շաքարային կերակուրների շրջանում: Այսօր մեղրը ավելի շատ  բուժիչ միջոց է, քան առօրյա սննդի արտադրանք:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s