Սյոգուն Իեմիցուն մի սիրելի չինական շուն ուներ։ Դա մեծ Կոբել էր։ Իեմիցուն հոգատարորեն խնամում էր շանը և միշտ հետը տանում զբոսանքի։
Մի օր, ինչպես ամեն անգամ, Սյոգունը զբոսնում էր շան հետ։ Շունը, ինչ-որ բանից վախեցած, սկսեց հաչել Իեմիցուի վրա։ Սյոգունը հնարավոր ամեն ինչ արեց, որ հանգստացնի շանը, բայց շունն ավելի ուժեղ էր հաչում։ Սյոգունը հունից դուրս եկավ, որը բոլորովին բնորոշ չէր նրան։
-Ի՞նչ պատահեց քեզ զզվելի շուն, ինչու՞ ես հաչում տիրոջդ վրա, դու ի՞նչ է, մոռացե՞լ ես, թե ով է քո տերը։
Իեմիցուն որոշեց, որ շան ականջները շատ երկար են, դրա համար էլ հաչում է։
— Հե՛յ, որևէ մեկը կա՞ մոտակայքում, մկրաʹտ բերեք և կտրեʹք նրա ականջները։
Սպասավորներից մեկը նետվեց դեպի մկրատը, բայց այդ պահին Սյոգունին մոտեցավ Օշոն։ Օշոն թքեց ձեռքի ափում, և մոտեցրեց կատաղած կենդանուն։ Շուտով շունը լռեց և սկսեց լիզել Օշոյի ձեռքը։
Իեմիցուն զարմացավ և հարցրեց․
— Ի՞նչ առանձնահատուկ բան կա Ձեր ձեռքի ափում, Ձենիʹ վարպետ։ Ինչպե՞ս կարողացար այդքան հեշտորեն հանգստացնել կատաղած շանը։
— Սա բարձրագույն գործունեության արդյունք է, ես հանգստացրի նրան՝ լուռ հասկանալով և միտքս դեպի նրան ուղղորդելով։
— Հա՜,- միայն այս կարողացավ արտաբերել ապշահար Սյոգունը։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիա Ղուլյանի, Քոլեջ, 2-րդ կուրս