Կոճապղպեղով մեղրը հզոր միջոց է իմունային համակարգն ամրապնդելու համար և լավ պրոֆլիլակտիկա ՝ մրսացության դեմ։ Կոճապղպեղի կծու և նուրբ բույրը՝ տտիպ և մածուցիկ մեղրի հետ խառնած, ապահովում է յուրահատուկ համ նաև վիտամիններով, ամինաթթուներով և միկրոտարրերով։ Այս հիանալի խառնուրդը կօգնի ազատվել մրսացությունից, ամրապնդել իմունիտետը, բարձրացնել մարմնի տոնուսը, ուժ կտա և կազատի դեպրեսիայից, ուժի կորուստից և ավելորդ քաշից:
Առանձին վերցված՝ բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի իր օգտակար հատկությունները, և միասին դրանք միայն ուժեղացնում են միմյանց: Այս բաղադրիչները միասին հարուստ են օգտակար նյութերով, ինչպիսին են՝
— վիտամիններ (B, C, A, PP, E)
— միկրոտարրեր (կալցիում, մագնեզիում, մանգան, քրոմ, ֆոսֆոր, ցինկ, երկաթ)
— թթուներ (խնձորային, կաթնաթթու, ֆոլիկ, օքսալիկ, կիտրոնային, պանտոտենիկ)
— ամինաթթուներ (լինոլիկ, նիկոտին, օլեիկ)
— Ֆերմենտներ (ամիլազ, դիաստազ, ֆոսֆատազ, կատալազ)
Կարևոր է հիշել, որ խառնուրդի յուրաքանչյուր բաղադրիչ կարող է առաջացնել ալերգիա: Սա հատկապես վերաբերում է մեղրին: Հետևաբար բուժման օգտագործումը պետք է սկսել մեկ կամ երկու գդալից: Խառնուրդի մեջ պարունակվող ակտիվ նյութերի մեծ քանակությունը բացառում է դրա առատ և մշտական օգտագործումը: Խորհուրդ չի տրվում տալ 4 տարեկանից ցածր երեխաներին և օգտագործել հղիության ընթացքում: Նաև խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք քրոնիկական հիվանդություններ:
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է՝
— 300-350 գրամ թարմ կոճապղպեղի արմատ
— 150-170 գրամ մեղր
— կիտրոնի մի քանի կտոր
Պատրաստում
Աղալ կեղևահանված և կտրատած արմատը, ավելացնել կիտրոնի կտորներ և մեղր, խառնել և դնել ապակե տարայի մեջ: Պատրաստի խառնուրդը կարելի է ուտել ամեն օր: Օրական չափաբաժինը ոչ ավելի, քան երկու թեյի գդալ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը՝ Վիկտորյա Պողոսյանի, Քոլեջ, 1-ին կուրս