Տաքացրած մեղրի բուժիչ հատկանիշները

Ենթադրվում է, որ մեղրը տաքացնելու դեպքում  նրա բոլոր բուժիչ բաղադրիչները ոչնչանում են՝ բացառությամբ ածխաջրերի, և այդպիսի մեղրը մեծ օգուտ չի բերում: Սակայն դա այդպես չէ: Մեղրի բոլոր քիմիական տարրերը, որոնք կենսական նշանակություն ունեն ինչպես մեղուների, այնպես էլ մարդու համար, մտնում են որոշ ​​ֆերմենտների և վիտամինների կազմի մեջ:

Երբ մեղրը տաքացնում են, ֆերմենտները և որոշ վիտամիններ ոչնչացվում են ՝ մետաղներից ազատելով շարժական իոններ, որոնք մարդու մարմնում ակտիվացնում են կենսաբանական բազմաթիվ  կատալիզատորների գործողությունը: Եթե ​​դուք տաքացրած մեղր եք ուտում, ապա կալիումի, նատրիումի, պղնձի, ցինկի, մագնեզիումի, մանգանի, երկաթի և այլ տարրերի իոնները մտնում են բջիջների բնականոն գործունեությունն ապահովող ռեակցիաների մեջ, դրանցում ներառվում են նաև այն ֆերմենտները, որոնք  կարգավորում են  տարբեր քիմիական ռեակցիաներ:

Դարեր շարունակ մշակվել են տաքացրած մեղրի ըմպելիքներով   հիվանդների բուժման տարբեր մեթոդներ: Դեռևս մեծ բժիշկ Ավիցենան է  մեջքի ցավերի համար խորհուրդ տալիս խմել սև սիսեռի խառնուրդ՝ խնկեղեգով, մեղրով և յուղով պատրաստված: Պոտենցիայի հզորությունը բարձրացնելու համար նա խորհուրդ տալիս քնելուց առաջ ընդունել տաք ջրով ըմպելիք՝ մեկական  գդալ սոխի հյութի և մեղրի խառնուրդով՝ վերջինս թանձր եփված:

Հին ժամանակների  մեկ այլ բժիշկ ՝ Ամիրդովլաթ Ամասիացին, անգինայով տառապող հիվանդներին խորհուրդ է տալիս կոկորդը ողողել մեղրի և  կանաչ ընկույզի կեղևի հյութով: Նա մեղրը օշինդրի հետ օգտագործելու մասին գրում է. «Վերցրու 24 դրամ (1 դրամ = 2,9 գրամ) խոտ և 24 ժամ թրմիր ջրի մեջ, իսկ հետո եփիր, քամիր, ավելացրու 120 դրամ մեղր և եփիր, մինչև որ թանձրանա, և հետո օգտագործիր։  Այս օշարակի հատկություններն այնպիսին են, որ այն օգնում է լյարդի և ստամոքսի հիվանդություններին, փայծաղի և դեղնախտի խտացմանը, դուրս է հանում մարմնից քամին և օգնում է ծակծկոցի դեպքում, ինչպես նաև օգնում է միզուղիների ամեն տեսակ հիվանդություններին և հեռացնում քարերը մեզից»:

Քարաքոսից ազատվելու համար խմում էին ուղտափուշի, օշինդրի և մեղրի խառնուրդ: Եփած մեղրը բուժիչ էր համարվում թարմ խոցերի, կենդանիների խայթոցների բուժման ժամանակ: Այն օգտագործվել է որպես հակաթույն ափիոնից թունավորելու դեպքում։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Լինա Կոստանյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s