Մեղուների առողջացման հուսալի ուղի

Մեղուների հիվանդությունը տարեկան զգալի վնաս է հասցնում մեղվանոցներին։ Ներկայումս ամենամեծ վտանգը ասկոսֆերոզն է: Եվ չնայած անասնաբուժական գիտությունը մի շարք դեղամիջոցներ է առաջարկում այս հիվանդության բուժման համար, այդուհանդերձ խնդիրը հիմնավոր լուծում չունի: Որոշ հաջողությունների հասնում են կանխարգելիչ միջոցառումների խստորեն պահպանմամբ, բայց  դա տարբեր պատճառներով հաջողվում է ոչ բոլոր մեղվաբույծներին։

Ընտանիքների վերականգնումը սովորաբար ընթանում է աշխատանքները փեթակի ներսում իրականացնելով: Սա կամ մեղուների ցողումն է, կամ նրանց օշարակի հետ դեղամիջոցներով կերակրումը։ Ենթադրում եմ, որ հիվանդության զարգացմանը հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է նախնական փուլում արգելափակել այն: Լավագույն փորձը ցույց է տալիս, որ դա ձեռք է բերվում թեստային կերով և դեղամիջոցներով կերակրելով։ Փեթակի մեջ ես օշարակով կերակրելիս առաջարկվող դոզաներով ավելացրի ունիսանը: Կերակրումը կատարել եմ երկու անգամ, առաջինը փետրվարի երկրորդ տասնօրյակում, իսկ երկրորդը՝ մարտի սկզբին (0,5 կգ մեկ ընտանիքի համար)։

Գարնանային գլխավոր ստուգման ժամանակ ընտանիքներում թողնում էի մեղուներով խիտ բեռնված  մեղրաբջիջներ։ Բների այսպիսի ձևավորումը մեղուներին օգնում է պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը նույնիսկ արտաքին կտրուկ տատանումների ժամանակ։ Շատ կարևոր պայման է ազատվել փեթակի  վարակիներից՝ ամեն տարի ոչ պակաս, քան 30-40%-ով  թարմացնելով մեղրաբջիջները;

Հիվանդության դեմ պայքարի այս մեթոդները դրական ազդեցություն են ունենում համակարգված սելեկցիոն աշխատանքի ֆոնի վրա:
Յուրաքանչյուր մեղվաբույծ, հավանաբար, առողջ ընտանիքներ ունի: Ահա նրանցից   պետք է առողջ սերունդ ստանալ: Նման ընտանիքներից ձագերի պարսեր եմ հեռացնում, որքան  հնարավոր է ուժեղներին 6-7 շրջանակներից։ Եթե մեկ ընտանիքից նման պարսեր ստեղծելու հնարավորություն չկա, ապա հավաքում եմ  մի քանիսից՝ ընգրկելով ակնհայտ առողջներին։ Եթե չի հաջողվում այդ ընթացքում մայր մեղու ունենալ, մեղուներն իրենք են առանձնացնում։

Վերը շարադրված մեթոդները մեղուների առողջացման հուսալի ուղի են, իսկ մեղվաբույծի համար ավելի մեծ ուրախություն չկա, քան առողջ փեթակներ ունենալը:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը  ռուսերենից՝  Հրաչուհի Մանվելյանի և Էլեն Աբրահամյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s