Գինին հազարամյակներ շարունակ եղել է ժողովրդական ըմպելիք: Մեր բնական սերը այդ ըմպելիքի հանդեպ բխում է նրա հիանալի համից, նրա սննդային հատկություններից, և ինչը ոչ պակաս կարևոր է, նրա հոգեներգործուն(հարբեցնող) ազդեցությունից: Ոչ մի արբեցնող ըմպելիք չի ունեցել այդպիսի ազդեցություն հասարակության վրա, ինչպես գինին: Գինու առևտուրը տարբեր ազգերի և մշակույթների միջև կապ է ստեղծում, նպաստում է տարբեր կրոնական և փիլիսոփայական մտքերի տարածմանը ամբողջ Եվրոպայում և ոչ միայն: Գինին նաև հաճախ հիշատակվում է Աստվածաշնչում՝ Նոյի և նրա խաղողի ողկույզներից մինչև Հիսուսը՝ միգուցե ամենալավ գինեգործը պատմության մեջ, չէ՞ որ միայն նա սովորական ջուրը վերածեց գինու: Գինին մինչ այսօր օգտագործվում է կաթոլիկ եկեղեցում որպես արյան փոխարինող:
Ե՞րբ է ստեղծվել առաջին գինին
Ցավոք, մենք չգիտենք գինու առաջացման ճշգրիտ պատմությունը, բայց կա հնագույն պարսկական լեգենդ առաջին գինին հայտնաբերող մի կնոջ մասին: Լեգենդի համաձայն՝ նա արքայի մոտից անարգված արքայադուստր էր: Նրա ամոթը այնքան մեծ էր, որ նա փորձել էր ինքնասպան լինել: Նա կերել էր տակառի միջի փչացած խաղողը: Նրա ինքնասպանությունը չի ստացվել, ինչպես նախատեսված էր: Հավերժական քուն մտնելու փոխարեն նա գլխապտույտ զգաց, հարբած և գիտակցությունը կորցրած: Արթնանալով, նա հայտնաբերեց, որ իր կյանքի բոլոր խնդիրները կարծես թե ավարտվեցին: Նա շարունակեց ուտել փչացած խաղողը և իր տրամադրությունը փոխվեց այնքան, որ նորից վերականգնեց թագավորի բարեհաճությունը: Չնայած դա հաճելի պատմություն է, բայց գինիների պատահական հայտնաբերումը հավանաբար տեղի է ունեցել մի քանի անգամ, տարբեր ժամանաշրջաններում:
Գինին հնագույն ժամանակներում
Գինու առաջին հետքերը մեզ տանում են վաթսուն միլիոն տարի առաջ, ինչը նշանակում է, որ մեր նախնիների սերունդները գուցե կարող էին եզրակացության գալ, որ ավելի հին խաղողն ունեցել է որոշակի հարբեցնող հատկություններ:
Գինու ամենահին հետքերը հայտնաբերվել են Հաջի ֆիրուզ Թեպեյի խորքում՝ Իրանի Հյուսիսային Զագրոս լեռների տեղում: Այդ գինին սկսվում է Նեոլիթյան ժամանակաշրջանից(մթա 8500-4000 թթ). Ածխածնի թվագրումները հաստատում էին, որ գինին արված էր մոտավորապես մ.թ.ա 5400-5000թթ-ին: Համարվում է, որ գինեգործության արվեստը սկիզբ է առել մոտավորապես մ.թ.ա 6000 դարում, այդ ժամանակ Փոքր Ասիայի բնակիչները կարողացան ստեղծել կենդանիների և բույսերի բնակեցմամբ մշտական բնակավայրեր։ Դա շատ ավելի կայուն կյանքի իրավիճակ էր, քան քոչվոր կյանքի ապրելակերպը: Այդ կայունությունը թույլ էր տաիս մարդկանց փորձարկումներ անել իրենց խոհանոցի և ըմպելիքների հետ: Մեր նախընտրած ուտելիքների և ըմպելիքների մեծ մասը, որոնք մենք առ այսօր վայելում ենք, ծագել է այդ ժամանակաշրջանում՝ ներառյալ գարեջուրը և իհարկե գինին:
Գինին Հին Եգիպտոսում
Հին Եգիպտոսում գինին կարևոր դեր ուներ հնագույն արարողակարգերի ժամանակ: Մ.թ.ա 3000թ-ին Եգիպտոսում Լեվանտայից խաղողի մշակության սկսվելուց հետո, Նեղոսի դելտայում ստեղծվեց թագավորական գինու ծաղկուն արտադրություն:
Գինու արդյունաբերությունը ամենայն հավանականությամբ բրոնզե դարաշրջանում Եգիպտոսի և քանանցիների միջև առևտրի արդյունք էր՝գոնե սկսած երրորդ դինիաստիայում(մ.թ.ա2650-2575թթ):
Գինեգործության տեսարանները դամբարանների պատերին և նրանց ուղեկցող առաջարկությունների ցանկը, ներառում էր գինին, որը հաստատապես արտադրվում էր դելտայի խաղողի այգիներում:
Հին թագավորության ավարտին հինգ գինիներ՝ ըստ կանոնադրության մի շարք դրույթների ֆիքսված «մենյու» էին համարվում հանդերձյալ կյանքի համար:
Եգիպտոսում հասարակության ցածր խավերը, ինչպես նաև հին Մերձավոր արևելքի մեծ մասը նախընտրում էր գարեջուրը, որպես ամենօրյա ըմպելիք, այլ ոչ գինու՝ համը, որը հավանաբար ժառանգվում էր շումերներից: Այնուամենայնիվ գինին շատ լավ հայտնի էր հատկապես Միջերկրական ծովի ափին և մեծ դեր ուներ հրեա ժողովրդի ծիսական կյանքում: Վերադառնալով հավատքի ամենավաղ հայտնի գրառումներին՝ Թանախը շատ տեղերում նշվում է որպես օրհնություն և անեծք և գինուց հարբեցողությունը գլխավոր թեմա է հանդիսանում մի շարք Աստվածաշնչյան պատմություններում:
Վաղ Եգիպտոսի ժամանակաշրջանում բազում նախապաշարմունքներ էր շրջապատում գինուն, հիմնականում արյան հետ նմանության պատճառով: Պլուտարքոսի «Մորալիայում» նա հիշատակում էր, որ մինչև Սամետիչոսի ղեկավարումը, հին թագավորները չէին խմում գինի, և այն երկրպագել են որպես Աստվածների համար սիրելի բան՝ մտածելով, որ դա արյուն է նրանց համար, ովքեր կռվել են Աստվածների դեմ և ումից երբևէ նրանք ընկել են և միացել երկրին։ Նրանք հավատում էին, որ աճել են խաղողի ողկույզներից:
Դա պատճառ էր համարվում, որ հարբեցողությունը մարդկանց հունից հանում է և մղում խելագարության, քանի որ նրանք այդ ժամանակ լցվում են իրենց նախնիների արյունով:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ