Ժամանակակից գինու մշակույթի մեծ մասը առաջացել է Հին Հունաստանի գինու ավանդույթից: Չնայած հունական հողի վրա գինու առաջացման ճշգրիտ ժամանակը անհայտ է, այն անկասկած հայտնի է եղել, ինչպես Մինոսական, այնպես էլ Միկենեական քաղաքակրթություններին:
Ժամանակակից Հունաստանում աճող խաղողի տեսակներից շատերը բավական նման են կամ նույնանման են հին ժամանակներում աճեցված տեսակներին: Իրոք, ամենատարածված ժամանակակից հունական տեսակը՝ ռենեցիան՝ անուշաբույր սպիտակ գինին, անցումային տեսակ է համարվում այն ժամանակների գինիների միջև, երբ գինու սափորները ծածկված էին փայտի խեժով, ինչը գինուն առանձնահատուկ համ էր հաղորդում: Հունուստանում 6500 տարվա հնագիտական պեղումների տվյալները իրենցից ներկայացնում են Եվրոպայում հայտնի գինու արտադրության վաղ ժամանակաշրջանը: «Գինու տոնը» փառատոն էր Հունաստանի Միկենա քաղաքում, որտեղ նշվում էր «գինու նոր ամիսը»: Որոշ հնագույն հեղինակներ՝ օրինակ հռոմեացի գրող Պլինիոս Մեծը, նկարագրում էր հին հունական մեթոդը՝ խմորումից առաջ ջրազրկված գիպս օգտագործելու, իսկ խմորումից հետո՝ գինու թթվայնությունը նվազեցնելու համար հատուկ տեսակի կրաքարի օգտագործման մասին: Հույն գրող Թեոֆրաստոսը տալիս է հունական գինեգործության այս տեսանկյունի ամենահայտնի նկարագրությունը:
Հին Հույները այնքան շատ էին սիրում գինին, որ նույնիսկ հատուկ խրախճանքի և գինու Աստված ունեին՝ Դիոնիսոսը, ում անունը հաճախ հիշատակվում էր Հոմերոսի և Եզոպոսի աշխատություններում: Դեոնիսոսը հայտնի էր նաև որպես Բաքոս:
Հոմերական դիցաբանության մեջ գինին սովորաբար մատուցում են գավաթովներով՝ խառնուրդ պատրաստելու համար: Այն ավանդաբար չեն օգտագործել առանց նոսրացման և կոչվել է «Աստվածների ընպելիք»: Հոմերոսը հաճախ է հիշատակում «թունդ գինու գույն ունեցող» ծովը՝ պայծառ, կապույտ հունական երկնքի տակ: Պարզվում է, որ եթե Էգեյան ծովը նավից դիտենք, կարող է մուգ մանուշակագույն երևալ:
Հիշյալ գինու մասին ամենահին հիշատակումները պատկանում են քնարերգու բանաստեղծ Ալկիմանին մ.թ.ա VI դարում, որը գովաբանում է «Դանթիս» գինին՝ Մեսինիայի Թայգեթ լեռան արևմտյան նախալեռներից, որպես «անթոսմաս» (ծաղիկների հոտ): Արիստոտելը նշում է «Lemnian» գինին, որը հավանաբար համընկնում է ժամանակակից «Lemnio»-ի հետ, որը կարմիր գինի է՝ օրեգանոյի և ուրցի փունջով: Եթե այդպես է, ապա դա Լեմնիոյին դարձնում է ամենահին հայտնի գինին, որը մշակվում է մինչ օրս: Այդ գինին, որը խմել էր Արիստոտելը, մենք նույնպես կարող ենք համտեսել:
Հունական գինին լայն տարածում ուներ և արտահանվում էր Միջերկրական ծովի ավազանի բազմաթիվ երկրներ, քանի որ հունական ոճի երկունկանի սափորներ հայտնաբերվել են Եվրոպայի տարբեր մասերում: Դրանք սիրում էին նաև սկյութները, որոնք ապրում էին այսօրվա Ուկրաինայի տարածքում և Սև ծովի հարավում։
Հռոմեական կայսրությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ խաղողագործության և գինեգործության զարգացման վրա: Գինին հռոմեական դիետայի անբաժանելի մասն էր, իսկ գինեգործությունը դարձավ եկամտաբեր բիզնես, քանի որ գինու պահանջարկը մշտական էր, ինչպես ազնվականների, այնպես էլ հասարակ մարդկանց շրջանում: Հռոմեական կայսրության ընդհարձակման ընթացքում նվաճած գավառներում գինու արտադրությունն աճեց այնքան, որ գավառները շուտով մրցակցեցին հռոմեական գինիների հետ: Գործնականորեն Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր գինեգործական շրջանները ստեղծվել են հռոմեացիների կողմից: Գինեգործության տեխնոլոգիան զգալիորեն բարելավվել է Հռոմեական կայսրության օրոք: Մշակվեցին խաղողի շատ տեսակներ և աճեցնելու մեթոդներ, տակառներ՝ ստեղծված գալերի կողմից և ավելի ուշ ապակե շշեր՝ ստեծված սիրիացիների կողմից, որոնք սկսեցին մրցել թրծակավե սափորների պահեստավորման և առաքման ուղղությամբ: Պտուտակի հունական գյուտից հետո գինու մամլիչները առօրյա սովորական իր դարձան հռոմեական առանձնատներում:
Երբ մ.թ.ա 500թ-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանվեց, Եվրոպան թևակոխեց այդպես կոչված մթին դարերի շրջան, որն ուղեկցվեց սոցիալական զգալի ցնցումներով: Այդ ժամանակ Հռոմեական կաթոլիկ եկեղեցին դարձավ միակ կայուն սոցիալական կառույցը: Եկեղեցու միջոցով պահպանվեցին խաղողի աճեցման և գինեգործության տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ էին կաթոլիկ զանգվածներին:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ