Մի օր հայտնի բանաստեղծը օգնության համար եկավ թագավորի մոտ: Թագավորը նրան մի ոսկե դրամով լի քսակ տվեց, բայց բանաստեղծը հրաժարվեց:
— Ես չեմ կարող վերցնել քո փողը, քանի որ այս փողերը դու չես աշխատել, այլ այն քո աշխատողների քրտինքն է: Տո՛ւր ինձ այն գումարը, որը ինքդ ես աշխատել:
Թագավորը նրան խնդրեց, որ հաջորդ օրը գա: Երբ բանաստեղծը մյուս օրը եկավ, թագավորը նրան մի քանի պղնձե մետաղադրամ տվեց:
— Սա՞ ինչ է — զարմացավ բանաստեղծը։ — Սրանք այն փողերն են, որը երեկ ինքս եմ աշխատել՝ դարբնի մոտ փչելով քուրայի կրակը։
— Բայց սա շատ քիչ է, ինձ չի բավարարի, — վրդովվեց բանաստեղծը:
Նրան ի պատասխան թագավորն ասաց․
— Դու եկար օգնության թագավորի մոտ, բայց դու չգնահատեցիր թագավորի քրտինքը, որը կառավարում է այս երկիրը: Դու ավելի շատ գնահատեցիր դարբնի աշխատանքը, բայց կարո՞ղ է արդյոք նրա օգնությունը բավարարի քո պահանջները:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Ստեփանյանի, Քոլեջ, 1-ին կուրս