Մի անգամ՝ որսի ժամանակ, սատկեց երիտասարդ հնդկացու` Սպիտակ Փետուրի ձին, որին նա շատ էր սիրում։ Նա շատ ծանր էր տանում և չէր ուզում նոր ձի գնել։ Նա հմուտ որսորդ էր, և տոհմի մարդիկ տանջվում էին, որ նա չի կարող լիարժեքորեն մասնակցել նոր որսորդությունների։
Այդ ժամանակ ցեղապետը կանչեց նրան ու ասաց։
– Ես գիտեմ, Սպիտակ Փետուր, որ դու շատ էիր սիրում քո ձիուն։ Բայց նա ուղևորվել է երկնային երամակ։
Երբ դու գնաս նախնիների աշխարհ, դու կկարողանաս կրկին միավորվել նրա հետ և միասին որս անել նախնիների դաշտերում։ Կենդանի մարդը չպետք է թամբի մահացած ձիուն։ Բայց ես տեսնում եմ, որ դու դեռ ցատկոտում ես նրա վրա։ Եթե կենդանի մարդը հեծնում է մահացած ձիուն, ապա շուտով նրա հոգին էլ կուղևորվի ձիու հետևից։ Եթե դու դեռ պատրաստ չես տեղափոխվել նախնիների աշխարհ, ապա ժամանակն է իջնել մահացած ձիուց և ընտրել նոր ձի, որը քեզ կուղեկցի կենդանի մարդկանց աշխարհում։
Սպիտակ Փետուրը ընդմիշտ հիշեց ցեղապետի խոսքերը և շուտով իր համար նոր ձի գտավ, իսկ տոհմում այդ ժամանակվանից երիտասարդներին փոխանցվում էր ցեղապետի իմաստությունը. «Ձին սատկել է՝ իջի’ր»։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անաստասիա Ասրիյանի, Քոլեջ, 1-ի կուրս