Հաճույքների որոնումներում

b4c64043b5c057ee2535c4ef60e8b04f

Աշխարհում ապրում էր մի շատ ծույլ պատանի։ Ամբողջ օրը նա թափառում էր տեղից տեղ, և նրան ոչ մի բան չէր գոհացնում, ոչ մի բանից հաճույք չէր ստանում:

«Ի՞նչ է հաճույքը», – մտածեց նա մի անգամ  և որոշեց գնալ այն փնտրելու: Նա դուրս եկավ տանից և որոշ ժամանակ անց տեսավ, թե ինչպես է մի ծեր գյուղացի հող փորում:

– Պապիկ, գիտե՞ս` ինչից կարելի է հաճույք ստանալ,-հարցրեց պատանին։
-Գիտեմ, – պատասխանեց ծերունին ՝ չընդհատելով աշխատանքը, – բայց եթե ես խոսեմ քեզ հետ, չեմ կարողանա աշխատել:
-Ես առայժմ կաշխատեմ Ձեզ համար, բայց Դուք ասեք, լա՞վ, – առաջարկեց պատանին:
-Լավ։
Պատանին վերցրեց բահը և սկսեց փորել հողը: Արևը այրում էր նրա մեջքը, մարմինը քրտինքով պատեց: Բայց նա այնքան էր ուզում իմանալ, թե ինչից կարելի է հաճույք ստանալ, որ շարունակեց իր աշխատանքը:
Ծերուկը նստեց ծառի տակ և սկսեց դիտել պատանուն: Անցավ երկու ժամ, և ծերունին ձայն տվեց պատանուն.
– Հե՛յ տղա, հանգստացի՛ր մի քիչ:
Երիտասարդը ցած նետեց բահը և նստեց ծերուկի հետ հաճելի, զով ստվերում: Ծերունին նրան ջուր առաջարկեց, իսկ երիտասարդը խմեց:
– Օ′, ի՞նչ լավ է: Ահա հաճույքը, – ակամայից բացականչեց նա:
– Ճի՛շտ է, – հաստատեց ծերունին, – սա իսկական հաճույք է: Եթե ​​քրտնաջան աշխատում ես, ապա հաճույքը կգտնի քեզ:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Թամար Մանուկյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s