Թոսունը եղել է իր ժամանակի հայտնի ձեն վարպետը: Նա ապրում էր մի քանի տաճարներում և դասավանդում էր տարբեր գավառներում: Նրա այցելած վերջին տաճարում այնքան շատ համախոհներ հավաքվեցին, որ Թոսունը նրանց ասաց, թե պատրաստվում է ընդմիշտ դադարեցնել դասախոսությունները: Ուսուցիչը նրանց խորհուրդ տվեց ցրվել և գնալ ուր ուզում են: Դրանից հետո ոչ ոք չէր կարող նույնիսկ նրա հետքը գտնել:
Երեք տարի անց նրա ուսանողներից մեկը հայտնաբերեց, որ Թոսունը ապրում է Կիոտոյում՝ կամրջի տակ, մի քանի մուրացկանների հետ: Նա իսկույն սկսեց աղաչել Թոսունին, որ իրեն սովորեցնի:
«Եթե կարողանաս անել այնպես, ինչպես ես նույնիսկ մի քանի օր, ես համաձայն եմ», — պատասխանեց Թոսունը:
Այսպիսով, նախկին ուսանողը մուրացկանի պես է հագնվում էր և օրն անցկացնում էր Թոսունի հետ: Հաջորդ օրը մուրացկաններից մեկը մահացավ: Թոսունն ու իր աշակերտը կեսգիշերին մարմինը տեղափոխեցին և այրեցին լեռան ստորոտին: Դրանից հետո նրանք վերադարձան կամրջի տակ գտնվող իրենց թաքստոցը: Գիշերվա մնացած մասը Թոսունը հանգիստ քնած էր, բայց ուսանողը չէր կարողանում քնել: Երբ լույսը բացվեց, Թոսունն ասաց. «Այսօր մեզ հարկավոր չէ ուտելիք խնդրել: Մեր զոհված ընկերը մեզ ինչ-որ բան թողել է»: Բայց աշակերտը չկարողացավ մի պատառ անգամ կուլ տալ:
«Պետք է ասեմ, որ դու չկարողացար վարվել այնպես, ինչպես ես», — եզրափակեց Թոսունը: — Հեռացի՛ր և այլևս երբեք մի; անհանգստացրու ինձ:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից Վիկտորյա Պողոսյանի, Քոլեջ, 1-ին կուրս