Մի անգամ որսորդը արջի փոքրիկ ձագ որսաց և հոգատարորեն ու սիրով դաստիարակեց նրան: Արջը նրա սիրուն սիրով պատասխանեց և երկար տարիներ իրեն լավ ընկերոջ պես պահեց: Մի անգամ որսորդը իր հսկա արջի հետ ջունգլիներով ճանապարհ անցնելիս զգաց, որ իրեն անդիմադրելիորեն ձգում է քունը: Նա պառկեց խոտի վրա և արջին ասաց, որ հսկի, որպեսզի ոչ ոք իրեն չխանգարի:
Արջը զգոն հսկում էր որսորդին: Հետո մի ճանճ նկատեց, որը պտտվում էր տիրոջ գլխի վրայով և հանկարծ նստեց նրա քթի վրա: Արջը վախեցրեց նրան՝ թափահարելով իր ծանր թաթը, բայց շուտով նա թռավ-եկավ ու կրկին նստեց տիրոջ քթին: Այս ամենը կրկնվեց մի քանի անգամ, և արջը կատաղեց, քանի որ նրա դասերը ճանճին ոչինչ չտվեցին, և ասես ոչինչ էլ չէր պատահել, նա հանգստանում էր տիրոջ քթին: Արջն այլևս չէր կարող հանդուրժել այդ լկտիությունը: Նա հսկայական թաթը իջեցրեց որսորդի քթին: Ջախջախիչ հարված: Տիրոջ հոգին մարմնից ակնթարթորեն անջատվեց: Ահա և վայրի կենդանիների հետ բարեկամության հետևանքները: Անկախ նրանից, թե որքանով են նրանք կապված ձեզ, նրանց անհույս տգիտությունը ձեզ փորձանքի կբերի:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիա Մովսեսյանի, Քոլեջ, 1-ին կուրս