«Արհեստագործ» ամսագիրը հրատարակում է սովորողների նյութերը արհեստների մասին, մեր շրջապատում, մեր կողքին ապրող վարպետ արհեստավորների հետ հանդիպումներ ունենում, հարցազրույցներ վարում, հրատարակում սովորողների թարգմանություններ, մասնագիտական արհեստանոցների աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր, նկարաշարեր, պատումներ, ընթերցողին հրամցնում աշխարհի ժողովուրդների խոհանոցի համեղ նմուշների բաղադրատոմսեր և տարբեր արհեստների մասին թարգմանություններ։ Ամսագրի աշխատանքներին և թարգմանական նախագծերին մասնակցում են Քոլեջի տարատարիք սովորողներ։
2020-2021 ուստարում «Արհեստագործ» ամսագրում հրատարակվել է 54 նյութ, այդ թվում՝ սովորողների պատումներ, թարգմանություններ ռուսերենից, երբեմն՝ անգլերենից, իտալերենից, վրացերենից, տեսաֆիլմեր, նկարաշարեր։ Ամսագիրն ունենում է միջին հաշվով ամսական 5-7 հրապարակում։
Ամսագրի հրապարակային հաշվետվություններն իրականացվում են ամենամյա մայիսյան հավաքներին: Ամսագրում տեղ գտած թարգմանական նյութերի յուրատեսակ հաշվետվություն է նաև հունիսյան թարգմանական ստուգատեսը:
Ուսանողի կատարած աշխատանքով ձևավորվում է նրա գնահատումը: Յուրաքանչյուր ուսանող ուստարվա ընթացքում իրականացնում է նվազագույնը 2- 4 հրապարակում:
Ամառային գործունեությունը սովորողներն իրականացնում են հեռավար։ Քոլեջի սովորողները գրում են իրենց ամառային ճամփորդություններից ստացած տպավորությունների, արատեսյան բազմօրյա ճամբարների, Հայաստանի տարբեր բուսատեսակների, դեղաբույսերի մասին պատումներ, կատարում թարգմանություններ, որոնք տեղ են գտնում ամսագրի ամառային հրապարակումներում։
2021-2022 ուսումնական տարում ամսագիրը շարունակելու է իր գործունեությունը նույն ծավալով, նոր մտահաղացումներով ու զարգացումներով։
Ստորև ներկայացնում ենք 2020-2021 ուստարում ամսագրում տեղ գտած հրապարակումների ամբողջական ցանկը։
- Մի գդալ մեղր՝ բոլոր հիվանդությունների դեմ — Քնար Հարությունյան և Նելլի Միսկարյան
- Մեղուների ձմեռային կերակրում — Անի Բարսեղյան, Անահիտ Աբգարյան, Մարիամ Շախվերդյան
- Մեղուների արտադրանքը միգրենի դեմ-Մերի Պետրոսյան, Միլենա Հակոբյան, Ֆլորա Աճեմյան
- Մեղրի օգտակարության մասին — Արևիկ Գևորգյան
- Իրականում ի՞նչ է կատարվում մեղրի հետ, երբ այն տաքացնում են — Նունե Գրիգորյան, Միլենա Կիրակոսյան
- Մեղրամոմը՝ մաքրության խորհրդանիշ — Միլենա Հակոբյան, Ֆլորա Աճեմյան
- Սեբաստացիական պատումներ — Նունե Գրիգորյան
- Սեբաստացիական պատումներ — Քնար Հարությունյան
- Սեբաստացիական պատումներ — Օկսանա Հարությունյան
- Սեբաստացիական պատումներ — Անուշիկ Ղազարյան
- Սեբաստացիական պատումներ — Անահիտ Գաբրիելյան
- Սեբաստացիական պատումներ — Կարինե Ղուլյան
- Սեբաստացիական պատումներ — Մերի Հովեյան
- Ջուրը և մեղուները — Անուշիկ Ղազարյան, Հասմիկ Քերոբյան
- Որքա՞ն երկաթ կա մեղրի մեջ — Նունե Գրիգորյան
- Վերնիսաժ՝ Երևանի արվեստի շուկա — Քնար Հարությունյան
- Խեղճ սամուրայը — Նունե Գրիգորյան
- Ամանորյա խաղալիքներ և զարդարանքներ ձեր ձեռքերով — Էլեն Աբրահամյան, Հրաչուհի Մանվելյան
- Ամանորյա զարդեր սոճու կոներից — Անաստասիա Ասրիյան
- Ամանորյա գնդիկներ թղթե ծաղիկներից — Նարեկ Առուշանյան
- Հայկական առաջին տոնածառը — Անուշ Հարությունյան
- Ծաղկային տոնածառեր — Թամար Մանուկյան
- Զինվորն ու հողագործը — Ագապի Օհանյան
- Օմար խալիֆի արդարամտությունը — Դավիթ Ստեփանյան
- Երկարակեցության պատճառը — Լիլիա Ղուլյան
- Ռիսլինգ — Հրաչուհի Մանվելյան, Էլեն Աբրահամյան
- Բուդդայի վերջին խոսքը — Կարինե Ղուլյան
- Վալենսիայի մուսկաթ — Վարդ Ղարիբյան
- Ծաղկի բարեհոգությունը — Մերի Հովեյան
- Սամուրայական թրի լավագույն դպրոցը — 1-2 կուրս
- Սա իմ ծննդավայրն է — Կարինե Ղուլյան
- Դժվար է ապրել առանց խղճի — Էլմիրա Բասմարջյան, Մերի Հովեյան
- Իտալիայում պատրաստվում են ստեղծել գինի Հին հռոմեական տեխնոլոգիաներով — Օկսանա Հարությունյան, Լուսինե Եսայան, Անահիտ Գաբրիելյան
- Հետաքրքիր փաստեր մեղվապահության ու մեղրի պատմությունից — Անի Հարությունյան
- Անխոս ըմբռնում — Լիլիա Ղուլյան
- Ճանապարհի վարպետը — Վարդ Ղարիբյան
- Ինչպե՞ս պատրաստել կոճղապղպեղով մեղրի խառնուրդ — Վիկտորյա Պողոսյան
- Տաքացրած մեղրի բուժիչ հատկանիշները — Լիա Կոստանյան
- Մեղուների առողջացման հուսալի ուղի — Հրաչուհի Մանվելյան, Էլեն Աբրահամյան
- Հետաքրքիր փաստեր գինեգործության և գինու ծագման պատմությունից — Անի Հարությունյան
- Գինեգործությունը Հին Հունաստանում և Հին Հռոմում — Անի Հարությունյան
- Մանգոյի ծառը և թագավորը — Վիկտորյա Պողոսյան
- Մրջյունի երախտագիտությունը — Էլեն Հովսեփյան
- Վաստակեց իր աշխատանքով — Դավիթ Ստեփանյան
- Մեղվապահությունը միջնադարում և նոր ժամանականերում — Անի Հարությունյան
- Սատկած ձին — Անաստասիա Ասրիյան
- Հաճույքների որոնումներում — Թամար Մանուկյան
- Ստախոսների վաստակը — Մելանյա Սարգսյան
- Ձենը մուրացկանների կյանքում — Վիկտորյա Պողոսյան
- Արջի ընկերությունը — Լիա Մովսեսյան
- Դառը դեղամիջոց — Թամար Մանուկյան