Ինչու՞ այցելել Հայաստան

66812629_671588706598504_9194487149133561856_n

Ինչու՞ այցելել Հայաստան։ Որովհետև այն փոքր, բեկորային երկիր է, որը պատմության օջախ է ու լիքն է աշխարհի ամենալավ մարդկանցով։ Մի’ մոռացեք Հայաստանն ավելացնել ձեր ցուցակում հաջորդ անգամ ճամփորդելիս կամ ուսապարկով արկածախնդրության գնալիս։

Հայաստանը փոքր երկիր է, որը շատ հաճախ մոռացվում է ճանապարհորդների կողմից ՝ Թուրքիայի և նրա ավելի սիրված հարևանի ՝ Վրաստանի պատճառով: Դա հինավուրց ու առեղծվածային երկիր է, մի երկիր, որը դեռ շարունակում է մնալ անմխիթար զանգվածային զբոսաշրջության բազմության մեջ` չնայած Հայաստանում անելիքներ շատ կան:

Նրա մարդիկ աշխարհում ամենաընկերասերներն են, և դա լուրջ օջախ է պատմության համար: Որոշ տեղանքներ թվագրությամբ ավելի հին ենմինչև 4,000 թ․ Մ․ թ․ ա․։ Եվ անկախ նրանից, թե դուք բլուրների սիրահա՞ր եք, թե՞ գերադասում եք ձյունապատ գագաթների որոգայթը, հայկական լանդշաֆտում դուք կգտնեք այն, ինչ փնտրում եք: Ասածս փաստելու համար ավելացնեմ, որ դա աներևակայելի էժան է ՝ այն դարձնելով կատարյալ տարբերակ բյուջետային ճանապարհորդների համար: Եռօրյա ճանապարհորդության ընթացքում ես ծախսել եմ 500 եվրոյից պակաս գումար: Այո՛, դուք ճիշտ եք կարդացել:

Նախաճաշ ջեմով՝ պատրաստված անմիջապես դռանդ մոտ գտնվող ծառերի մրգերիցհացով՝ այդ առավոտ թարմ թխվածև պանրովոր գնել են մի փոքր քաղաքի բնակչից:

Մի՛ բացառեք Հայաստանը ձեր ցուցակից։ Այն չի կարող հավերժ թաքնված մնալ։ Այցելելու ճիշտ ժամանակը հիմա է, քանի դեռ այն չի հայտնաբերվել հազարավոր զբոսաշրջիկների կողմից։

Ամեն ինչ թարմ է

Հայաստանում ճամփորդելուց հետո դուք ավելի առողջ կվերադառնաք։ Եղեգնաձորում մենք հանդիպեցինք մի պապիկի, որը մեզ հրավիրեց իր տուն՝ տնական խորտիկներ վայելելու։ Հպարտ հոր պես, որ պատմում է իր որդու մասին, նա պատմում էր, թե ինչ է ապրել մի երկրում, որտեղ ուտելիքները իրենց ամենաերկար ճանապարհը անցնում են պարտեզից մինչև խոհանոց։ «Օդը, ուտելիքը, ամեն ինչ Հայաստանում թարմ է։ Երբ ես արտասահման աշխատելու էի գնում, չէի կարողանում այնտեղի սնունդը ուտել։ Ես միայն հաց ու ձուկ էի ուտում, մինչև հետ եկա Հայաստան։»

Դժվար է չգնահատել պարադոքսը։ Ամբողջ աշխարհում տարածվում է օրգանիկով տարվածությունը, բիո, էկո, առանց ԳՄՕ ապրանքները լցնում են խանութները։ Մինչդեռ հայերը վաղուց ապրում են նման իրականությունում, որի համար օտարերկրացիները աստղաբախշական թվեր են վճարում։

Ուր էլ որ գնացինք, մենք արժանացանք անմիջապես այգու ծառերից ստացված մուրաբայով, առավոտյան թարմ հացով և գյուղացու պանրով և ձեռքով պատրաստված կարագով նախաճաշի։

«Ես խանութի գինի չեմ խմում»- հպարտորեն ասում էր մի հայ մարդ՝ մեզ մատուցելով տնական գինով լցված գավաթները։ «Մենք խանութի գինի տալիս ենք միայն նրանց, ում չենք սիրում» : Շա՜տ արդար է:

Հայաստանը պատմության օջախ է

Երբ ճամփորդում ես Հայաստան, ճամփորդում ես հարուստ պատմություն և մռայլ անցյալ ունեցող մի երկիր։

Երբեմնի հզոր քաղաքակրթություն ունեցող պետությունը այժմ փոքր ցամաքային երկիր է՝ Վրաստանի և Իրանի միջև և շրջափակված թշնամի Ադրբեջան և Թուրքիա երկրներով։ Թուրքերը Օսմանյան կայսրության ժամանակ ցեղասպանություն կազմակերպեցին հայերի դեմ և ոչնչացրին շուրջ 1,5 միլլիոն հայ։ Այդ ցեղասպանությունը մինչև այժմ անճանաչ է մնում աշխարհի մի շարք երկրների կողմից։ Իսկ 1988-ի երկրաշարժի արդյունքում Գյումրի քաղաքը կրեց ահռելի վնասներ։

Չնայած բուռն իրադարձություններին՝ հայերը հպարտանում են իրենց պատմությամբ, և դա իզուր չէ։ Հայկական քաղաքակրթությունը տարածված էր Պարսկաստանից մինչև Արևելյան Եվրոպա և եղել է պատմական շատ կարևոր իրադարձությունների սկզբնաղբյուրը՝ առաջին քրիստոնյա երկիր, առաջինը գինեգործության երկիր։

Այս օրերին դուք կարող եք անխռով կերպով ուսումնասիրել Հայաստանի հարուստ անցյալի մասունքները. Կարիք չկա խուսափել անձրևանոցներով սելֆի-ձողերից և զբոսավարներից: Ձեր ժամանակը վայելեք՝ թափառելով նրա վանքերի և տաճարների միջով և վայելեք դրանք իրենց լուռ շքեղությամբ, քանի դեռ Հայաստան ճանապարհորդությունը հեռու է տուրիստական ռադարներից: Եթե ցանկանում եք ավելին իմանալ, ստուգե՛ք, թե ինչպես անցկացնել երեք օր Հայաստանում և առավելագույնս օգտվել այս երկրի առաջարկներից:

Աղբյուրը այստեղ։ 

Թարգմանությունն անգլերենից Անի Բարսեղյանի, Քոլեջ, 3-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s