Արաբական թերակղզում դեռևս իսլամի առաջացումից առաջ գինին վաճառվում էր Արամեական վաճառականների կողմից, քանի որ շրջակա միջավայրը հարմար չէր խաղողի աճեցման համար: Ֆերմենտացված ըմպելիքների մյուս տեսակներն արտադրվում էին V և VI դարերում՝ այդ թվում փշատից և մեղրից գինիները:
Մահմեդական նվաճումներից հետո VI և VII դարերում ալկոհոլային խմիչքները արգելված էին օրենքով, սակայն գինու արտադրությունը, այնուամենայնիվ ծաղկում էր: Գինին բանաստեղծության առարկա էր շատ բանաստեղծների համար, անգամ իսլամական տիրապետության ներքո: Անգամ շատ խալիֆներ խմում էին գինի իրենց հասարակական և անձնական հանդիպումների ժամանակ: Եգիպտացի հրեաները վարձակալում էին խաղողի այգիներ Ֆաթիմիդների և Մամլուկների կառավարություններից, արտադրում էին գինի հաղորդության և բուժական նպատակներով և վաճառում էին ամբողջ Արևելքի, Միջերկրածովյան երկրներին: Քրիստոնեական վանքերում հաճախ աճեցնում էին խաղողի ողկույզներ, հետո նրանք վաճառում էին իրենց գինիները վանքերի շրջակայքում տեղակայված պանդոկներում: Զրադաշտացիները Պարսկաստանում և Միջին Ասիայում նույնպես զբաղվում էին գինու արտադրությամբ: Միջնադարում Մերձավոր Արևելքում գինին ընդհանրապես ունեցավ արդյունաբերական նշանակություն, այն որպես հումք օգտագործվեց, երբ մահմեդական ալքիմիկները թորեցին մաքուր էթանոլ, որը մեծ կիրառություն ոնեցավ օծանելիքի արտադրության մեջ: Այդ ժամանակ և այդ ժամանակաշրջանում էր, որ գինին առաջինը վերամշակվեց որպես կոնյակ:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ