Բրիտանացի աստղագետը բացահայտել է այն գույները, որոնք լավագույնս համապատասխանում են կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչներին:
Լոնդոնում բնակվող մասնագետ Ինբալ Հոնիգմանը, Քեթ Քիդստոն/Cath Kidston/ ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում, անվանեց հագուստի գույներ, որոնք առավել հարմարավետ են կենդանակերպի որոշակի նշանի համար: «Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր իշխող ուժը և առանձնահատկությունները, որոնք ազդում են իրենց ոճի վրա», — բացատրեց նա։
Ըստ փորձագետի` ավելի լավ է, որ Ջրհոսը նախապատվությունը տա կապույտ գույնին, քանի որ՝ այն խորհրդանշում է նրանց բնորոշ հատկությունները, այն է ՝ հանգստությունը, վստահությունն ու հուսալիությունը: Նշվում է, որ Ձկները շատ նմանություններ ունեն Ջրհոսների հետ, ուստի նրանց համապատասխան է փիրուզագույնը:
Խոյերն իրենց հերթին ավելի լավ է զգեստապահարանում ունենան կարմիր հագուստ, քանի որ, ի տարբերություն նկարագրված են կենդանակերպի նշանների, կրակի տարերքի ներկայացուցիչներն ավելի տաքարյուն են: «Նորաձևության տեսանկյունից կարմիրը ամենապայծառ և գրավիչ գույնն է», — ընդգծեց Հոնիգմանը:
Միևնույն ժամանակ, Հոնիգմանը Ցուլին կոչեց ջրհոսի երկրային նախատիպը, ուստի նա խորհուրդ տվեց այս նշանի ներկայացուցիչներին ընտրել հանդերձանք կանաչ երանգներով: Միևնույն ժամանակ, «կենսուրախ» Երկվորյակներին ավելի լավ է հագնել դեղին հագուստ, իսկ «կարեկցող» Խեցգետիններին ՝ մոխրագույն և արծաթագույն:
Լոնդոնյան աստղագուշակը նշել է, որ համապատասխանաբար նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը՝ իդեալական գույներ են Առյուծների, Կույսերի, Կշեռքների և Կարիճների համար: Ըստ բրիտանուհու ՝ մանուշակագույն երանգները Աղեղնավորների արտասովոր անձի անձնավորումն են: Կենդանակերպի վերջին նշանին ՝ Այծեղջյուրին, մասնագետը առաջարկում է մոնոխրոմ կերպարներ ստեղծել՝ մուգ դետալներով, օրինակ ՝ բորդո կամ կարմիր:
Ավելի վաղ՝ մայիսին, փորձագետները նշել էին 2021 թվականի ամենանորաձև գույնը: Լրագրողները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ մոդելները նկարահանվել են գովազդային գործակալություններում և անցել 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուների բազմաթիվ շոուների պոդիումներով՝ կրելով հագուստներ՝ շագանակագունի տարբեր երանգներով:
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիա Մովսեսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս