Միջնադարում գինին լայնորեն տարածված ըմպելիք էր Հարավային Եվրոպայի բոլոր սոցիալական շերտերի շրջանում: Հյուսիսում և արևելքում, որտեղ աճեցվում էր շատ քիչ քանակությամբ խաղող, ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ ազնվականների շրջանում առավել տարածված խմիչքներ էին գարեջուրը և Էլը: Գինին ներմուծվում էր հյուսիսային շրջաններից, սակայն այն թանկ էր և հետևաբար հազվադեպ էր սպառվում հասարակ մարդկանց կողմից:
Գինին անհրաժեշտ էր կաթոլիկ զանգվածի տոնակատարությունների համար և այդ պատճառով առաքման ապահովումը ուներ առանձնահատուկ նշանակություն: Բենեդիկտյան վանականները դարձան գինու խոշորագույն արտադրողներից մեկը Ֆրանսիայում և Գերմանիայում, որոնց հետևեցին ցիստերցիաները: Բենեդիկտյաններին էին պատկանում Ֆրանսիայում Շամպանիի, Բուրգունդիայի և Բորդոյի, ինչպես նաև Գերմանիայում Ռենգարուի և Ֆրանկոնիայի խաղողի այգիները: 1435թ-ին իշխան Յոհան IV-ը՝ Ֆրանկֆուրտի մոտ գտնվող Սուրբ Հռոմեական կայսրության շատ հարուստ ներկայացուցիչ ազնվականը, առաջինը տնկեց Ռիսլինգը՝ ամենակարևոր խաղողի այգին Գերմանիայում: Հետո այն արդյունաբերականի վերածվեց գինեգործ վանականների կողմից, որոնք չափազանց շատ գինի էին արտադրում, որպեսզի այն տեղափոխեին Եվրոպա՝ աշխարհիկ օգտագործման համար:
Պորտուգալիայում՝ գինու հնագույն ավանդույթներից մեկը ունեցող այս երկրում, ստեղծվեց աշխարհի տարբեր տեսակների գինիների անվանակոչման առաջին համակարգը: Միջնադարում գինու օգտագործումներից մեկը օձի քարերի օգտագործումն էր (գծավոր ագաթ, որը օձի վրա պատկերված օղակներ էր հիշեցնում): Այդ քարերը լուծում էին գինու մեջ և օգտագործում օձի խայթոցի դեմ: 12-րդ դարի դոմինիկացի Ջոֆրոյը սիրով կազմել է Եվրոպայի բոլոր հայտնի գինիների և էլերի կատալոգը: Ըստ ամենայնի, միստր Ջոֆրոյը գինու մեծ սիրահար և գիտակ է եղել:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ