Դիմակը Հին Հռոմում կոսմետիկան ամենակարևոր ապրանքատեսակներից մեկն էր: Երկրում իրականացվում էր արտահանում և ներմուծում: Հանդիպում էին բավականին բարդ բաղադրություններ: Օգտագործվում էին ինչպես ժամանակակից մարդու համար սովորական բաղադրիչներ, օրինակ՝ մեղր, ձու, հյութեր, բույսերի սերմեր, այնպես էլ երբեմն ոչ ստանդարտ բաղադրիչներ՝ լեղի, ուղեղ, եղջերուի կոտոշների փոշի:
Դեմքի համար պատրաստվող դիմակներից մեկը ստեղծվել էր ոչխարի բուրդի քրտինքից ստացվող քսուքից: Այն ունի բավական սուր հոտ, և հռոմեացիները հաճախ քննադատում էին հռոմեացի կանանց՝ այդպիսի դիմակ օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ հետաքրքիր է, որ այդպիսի կոսմետիկան այսօր ակտիվ օգտագործվում է, քանի որ ոչխարի ճարպը լանոլինի աղբյուր է հանդիսանում:
Աղբյուրը՝ այստեղ։
Ռուսերենից թարգմանությունը՝ Անի Հարությունյանի, Քոլեջի շրջանավարտ