Արջերը մեղվանոցում

bolezni_0060_400

Մի անգամ մեղուներիս փեթակներով գնացի թափառելու, ես ընտրեցի մի հրաշալի վայր ՝ մեղրի բույսերով ու խոտաբույսերով դաշտերի շուրջը: Մեղուները լավ աշխատեցին, բայց երբ մի քանի օր անց վերադարձա մեղվանոց,  պարզեցի, որ մի փեթակ կողքի է շրջված և կողոպտված, կողքերը թափված էին կոտրված հատվածները։ Շունը վերցրեց հետքը, գտավ գազանի քնելու տեղը: Անցնելով գետը ՝ նա նվնվաց և հրաժարվեց գնալ։ Հասկանալով, որ թփերի մեջ վտանգ կա, վերադարձա մեղվանոց: Անկոչ հյուրերին վախեցնելու համար ես պահածոների բանկան եր կախեցի մեղվանոցում: Դրանից հետո հանգիստ կյանքը շարունակվեց ևս երկու շաբաթ, բայց հետո ամեն ինչ կրկնվեց: Ես դիմեցի տարածաշրջանի որսագետին: Նա լսեց ինձ ու խորհուրդ տվեց երկու օր մեղվանոցում չերևալ: Որսորդն ինձ ասաց, որ այս ընթացքում գիշերը երեք արջ է եկել մեղվանոց: Նրա կարծիքով  մեղուների փեթակները պետք էր տեղափոխել մեկ այլ տեղ: Միանգամից հնարավոր չէր դա անել, և երբ հաջորդ օրը հասա մեղվանոց, տեսա, որ մեղուների մեկ այլ ընտանիք էլ է թալանվել: Հետո մեղվանոցի մուտքի մոտ ես դատարկ փեթակներ տեղադրեցի և հեռացա: Հաջորդ օրը  վերադարձա և տեսա, որ արջը դատարկ փեթակը հանում է ծառը: Արջը համոզվելով, որ այն դատարկ է, վերադարձավ մեղվանոց և կողոպտեց մեղուների երկու գաղութ: Կա կարծիք, որ արջը հոտով զգում է, թե որ փեթակում կա շատ մեղր, և այդ էլ առաջինն է կողոպտում: Այնուամենայնիվ, իմ դառը փորձով ես համոզվեցի, որ արջերը կողոպտում են իրենց ձեռքի տակ հայտնված առաջին փեթակը, և երբ կշտանում են անցնում են հաջորդին:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Գալինա Հարությունյանի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s