Հայաստանի գինու ամենահին գործարանը

57

Հայաստանում՝ երկրի հարավում, հնագույն գինեգործարան է հայտնաբերվել։ Կա սեղմիչ հատապտուղ զանգվածը մանրացնելու համար, ինչպես նաև համապատասխան տարաներ, որոնցում խմորում է տեղի ունենում: Գիտնականները կարծիք են հայտնել, որ այս գտածոն առնվազն վեց հազար տարեկան է։ Պեղումները ղեկավարել է գիտնական Գրիգորի Արեշյանը՝ Կալիֆորնիայից։ Նա ասում է, որ մինչ այժմ դա գինեգործության ամենահին օրինակներից մեկն է: Գտածոյի մասին հայտարարել է National Geographic համայնքը: Տեղեկատվություն է տրամադրում նաև առցանց Journal of Archaeological Science-ը: Գինու գործարանը պատսպարվել է Հայաստանի հարավ-արևելյան մասի լեռներում։

Հետաքրքիր է, որ ավելի վաղ արդեն կային հետաքրքիր գտածոներ, օրինակ՝ ամենահին կաշվե կոշիկները, որոնք անհայտ կոշկակարի կողմից պատրաստվել էին ավելի քան հինգուկես հազար տարի առաջ։ Քարանձավի ներսի հատվածը թաքցնում  է մի փոքրիկ իջվածք՝ մոտ մեկ մետր տրամագծով, որը հոսում է մեկ այլ խորը իջվածքի մեջ։ Գիտնականները պարզել են, որ այս վայրն օգտագործվել է խաղողը ոտքերով տրորելու համար։ Հայտնաբերվել են հատապտուղների կորիզներ, խաղողի մածուկ, մեծ քանակությամբ չորացած խաղողի ողկույզներ։ Խաղողի այս տեսակը դեռ չի անհետացել, և այսօր էլ  այն օգտագործում են  գինեգործները։ Հնագույն գինեգործարանի շրջակայքում թաղումներ են եղել, և կան ենթադրություններ, որ գինին օգտագործվել է տարբեր ծեսերի և արարողությունների համար: Մինչ այս նոր գտածոն գինեգործության հնագույն հուշարձաններ, որոնք համարվում են ամենավաղնջականը, հայտնաբերվել են Եգիպտոսում՝ դամբարաններից մեկում։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արինա Ժիլինայի, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s