Քողարկիչ քսուքների պատմությունից

883_content

Քողարկիչ քսուքները անցել են էվոլյուցիայի երկար ճանապարհ` թունավոր փոշիներից մինչև ժամանակակից անվտանգ տարբերակները: Այսօր քողարկիչ քսուքը  մաշկի անհարթությունները քողարկելու  և  դրա գույնը փոխելու միջոց չեն միայն: Քողարկիչ քսուքը մի ամբողջ գիտություն է` ճիշտ  ընտրել քսուքի բանաձևը, կառուցվածքը,  երանգը, և ճիշտ ձևով քսել քսուքը, որպեսզի այն չթողնի դիմակի տպավորություն և այնպես քսել, որ այն  դեմքի  վրա մնա հավասար` առանց սահելու և ցրվելու: Այսօր հնարավոր չէ թվարկել  արտադրանքի օգտակար հատկությունները: Իսկ ի՞նչպես  է եղել անցյալում:

Քողարկիչ քսուքները Հին Եգիպտոսում

Հնագույն ժամանակներում եգիպտացի կանայք փորձում էին իրենց մաշկին հաղորդել գունատ տեսք, քանի որ դա գեղեցիկ էր համարվում: Այդ նպատակով նրանք օգտագործում էին տարաբնույթ միջոցներ, որոնք, ըստ էության,   կարելի է համարել  քողարկիչ քսուքների նախատիպը։

Քողարկիչ քսուքները Հին Հունաստանում և Հին Հռոմում

     Հին Հունաստանում և Հռոմում նույնպես նորաձև էր        գունատ մաշկը, քանի որ արևայրուքը համարվում էր ստրուկներին բնորոշ գիծ: Մաշկը սպիտակեցնելու համար կանայք օգտագործում էին լավ մանրացված կապարի փոշին: Քիչ ավելի ուշ հայտնվեցին կապարային քողարկիչ միջոցներ՝ անագի օքսիդ, կապար և օսլա` խառնված կենդանական ճարպի հետ:

Քողարկիչ քսուքները  Վերածննդի դարաշրջանում

Բարձր հասարակության շրջանում նորաձև էր ազնվական գունատությունը` սպիտակ գույնի կիսաթափանցիկ մաշկը: Որպեսզի ստանային այդպիսի արդյունք, դրա հետ մեկտեղ քողարկեին  ջրծաղիկի հետքերը (այդ ժամանակ համաճարակ էր), շարունակում էին օգտագուծել կապար: Այն առաջինը կիրառեց Ելիզավետա թագուհին, որ ամեն առավոտ բարակ շերտով կապարի ներկ էր քսում մաշկին:

Քողարկիչ քսուքները Լուսավորչական դարաշրջանում

Ինչպես և յուրաքանչյուր թույն՝ կապարը նույնպես վնասում էր առողջությանը, դրա  պատճառով թափվում էին մազերը և ատամները, խախտվում էր մարսողությունը, քունը, մաշկը փչանում էր: Կապարը կանանց     շրջանում ուներ մեծ պահանջարկ և դա խլեց շատ կյանքեր: Եվ ահա XIX դարի կեսերին, հայտնագործվեց առավել անվտանգ միջոց: Դեղագործները խառնեցին ցինկի օքսիդը, գլիցելինը, և կալամինային լոսյոնը (ներկայումս օգտագործվում է ջրծաղիկի հետքերից ազատվելու համար), և այն առաջարկեցին  որպես կապարի թունավոր խառնուրդի  փոխարինող: Հենց այդ նույն ժամանակ գերմանական թատրոնի դերասան Կարլ Բոդինը փորձեց գտնել միջոց, որը պետք է թաքցներ ոչ գեղեցիկ անցումը  ճակատի և կեղծամի միջև: Նա խառնեց ցինկը, ճարպը, օխրան, և ստեղծեց առաջին միջոցը թատերական  դիմահարդարման համար, որը գնաց լայնածավալ արտադրության: Կարլի ստեղծած դիմահարդարման միջոցը երկար ժամանակ օգտագործեցին  թատրոնի շատ դերասաններ:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Քոլեջի շրջանավարտ Անի Հարությունյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s