Ես Սոֆի Առաքելյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում։ Արդեն 2-րդ կուրսի լուսանկարչական բաժնի ուսանող եմ։ Եվ ահա այս տարի փորձեցի որոշ չափով հմտանալ իմ մասնագիտության մեջ։Սկսվել են մեր մասնագիտական դասերը, և ես հասցրել եմ մասնակցել ցուցահանդեսների, միջոցառումների։ Համայքների այգիների մասին ռեպորտաժ եմ պատրաստել։ Մինչև մասնագիտական դասերը աշխատանքներ կատարելն ինձ դուր էր գալիս և հիմա էլ ավելի եմ ոգևորվում ֆոտոկոմպոզիցյա անելիս։ Ոգևորությունս կրկնապատկվում է հատկապես այն դեպքում, երբ արած աշխատանքս լավ է ստացվում։ Ուզում եմ էլի աշխատել, կատարելագործվել։ Շուրջս կատարվող ամեն ինչին նայում եմ լուսանկարչի աչքերով։ Նկատում եմ գեղեցկությունը։ Այս տարվա ընթացքում ծանոթացել եմ Fotoshop Abode ծրագրին, որի գործիքներով փորձում եմ աշխատել՝ նկարներս էլ ավելի գեղեցկացնելու համար։ Տարվա ընթացքում ծանոթացել եմ նաև հաջողակ լուսանկարիչների հետ՝ «Անդրես Գուրսկի»։ Ես վստահ եմ, որ մասնագիտական ուսումնառության առաջիկա տարիներին դեռ էլ ավելի շատ բան եմ յուրացնելու։ Այո՛, ես ինձ տեսնում եմ այս մասնագիտության մեջ։ Ապագաս էլ տեսնում եմ որպես կայացած ու հաջողակ լուսանկարիչ։
Իմ աշխատանքներից՝
Կոլաժ «Մարդկանց շարժում»
Մինիմալիստական լուսանկար
Ռեպորտաժ այգում