Սեբաստացիական պատումներ՝ Լիլի Մովսեսյան

93EA9ED8-F2A0-4CA0-8019-E9825BA4FEBC-225x300

Ես Լիլի Մովսեսյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում։ Սովորում եմ «Համակարգչային գեղարվեստական նախագծում» բաժնի երկրորդ կուրսում։ Անկեղծ ասած՝ ինքս էլ չէի պատկերացնում, որ այս մասնագիտությունը կընտրեմ, քանի որ նախասիրություններս այլ ուղով էին տանում։ Ներքուստ վախենում էի, բայց որոշեցի, որ պետք է փորձել, չնայած մինչև հիմա էլ վստահ չեմ, որ գտել եմ տարերքս։

Մի փոքր ուզում եմ պատմել իմ մասնագիտության մասին։ Կարծում եմ սա լավագույն վայրն է, որտեղ կարելի է համատեղել լավ կրթությունն ու չձանձրացնող առօրյան։ Դեռ նախորդ տարի ուսումնասիրում էինք դիզայնը, բայց մասնագիտական առարկաները խորությամբ սկսեցինք անցնել երկրորդ կուրսում։ Մասնագիտական դասերի ընթացքում մասնակցեցի բազում նախագծերի ու ստեղծեցի իմ սեփական կայքը, գրքի շապիկը, պիտակներն ու կոլաժները։ Խոստովանում եմ, փոքր ինչ բարդ է, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու հաճելի։

Այս ամենից բացի՝ իհարկե ճամփորդում ենք, մասնակցում աշխատարանների ու հանդիպումների, ու ամենակարևորը՝ ինքնակրթվում։ Ընկերական միջավայրը, ուսումնական առօրյան, նոր գիտելիքների ու ծանոթությունների ձեռքբերումն էլ ավելի են հետաքրքրացնում ուսանողական տարիներս։

Իմ աշխատանքներից՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s