Սեբաստացիական պատումներ՝ Էլեն Հովսեփյան

Ես Էլենն Հովսեփյանն եմ, սովորում եմ վեբդիզայն բաժնում։ Պատմեմ, թե ինչպես եմ որոշել սովորել հենց այս բաժնում։ Սկզբում հստակ որոշել էի, որ պետք է սովորեմ այս կրթահամալիրում, քանի որ տեղեկացվել էի դասերի անցկացման, միջավայրի և հնարավորություների մասին, որոնք էլ պատճառ դարձան այլ ուսումնական կենտրոններից հրաժարվել։

Քոլեջ գալուն պես շատ բաների ծանոթացա և հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Իսկ մասնագիտությունս ընտրել եմ տեղում, մեկ րոպեում։ Այդ պահին ինձ չէր հետաքրքրում,  թե ինչ ուղղվածությամբ եմ շարունակելու կրթությունս, արդեն իսկ ուրախ էի այստեղ սովորելու համար։  Մասնագիտությունս ընտրեցի այդ ոլորտին բացարձակ ծանոթ չլինելով։ Այս ամենը էլ ավելի բարդացավ և անսպասելի որոշումիս հետևանքները գլուխ բարձրացրին այս տարի, քանի որ  սեպտեմբերից մասնագիտական առարկաները գերակշռում են մեր ամենօրյա դասացուցակում։ Քանի որ մենք մասնագիտությունը ուսումնասիրում ենք մի քանի տեսանկյունից և իրարից բավականին տարբեր ուղղվածություններով, կան նաև հետաքրքրող ծրագրեր և նախագծեր, որոնց վրա ծախսում եմ ժամեր և չեմ  ձանձրանում։ Չնայած այս ամենին՝ կրթահամալիրը ինձ համար հնարավորությունների աշխարհ է, ինչով էլ ինձ համար այն տարբերվում է։

Այս տարի իմ կատարած աշխատանքներից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s