Մի օր գիտահանրամատչելի ամսագրի խմբագիրը լրագրողին ուղարկում է հայտնի գիտնական և գյուտարար Թոմաս Էդիսոնից հարցազրույց վերցնելու։
Месяц: Декабрь 2021
Կամիկաձե օդաչուի մահը
Ճապոնական առակ
Կենձին ճապոնական օդաչու էր՝ կամիկաձե: Նա պատրաստ էր տալ իր կյանքը հանուն հայրենիքի, բայց պատերազմն ավարտվեց ավելի շուտ, քան նա ենթադրում էր, և նա այդպես էլ հնարավորություն չունեցավ արժանավոր մահով մեռնել: Օդաչուն ընկճախտի մեջ ընկավ ու կորցրեց կյանքի նկատմամբ ողջ հետաքրքրությունը։ Նա աննպատակ քայլում էր քաղաքով՝ չիմանալով, թե ինչով կարելի է զբաղվել:
Բոլորով չենք տեղավորվի
Իսպանական առակ
Մի տարեց կին կար։ Նրա տնակը անտառից ոչ հեռու էր։ Նա ցախ էր հավաքում և տանում գյուղ՝ վաճառելու։ Այդպես նա վաստակում էր իր ապրուստը։ Կինն ապրում էր մենակ, վախենում էր չար մարդկանցից և գիշերները ամուր փակում էր դռներն ու պատուհանները։
Ֆրանսիական կաղնի
Որոշ գինեգործներ հավատարիմ են մնում ֆրանսիական կաղնու առանձին տեսակներին, բայց մեծամասնությունը կասկածամտորեն է մոտենում տակառներին, երբ լսում է, որ դրանք պատրաստված են ինչ-որ մի անտառի կաղնուց: Տրոնզում, օրինակ, գտնվում է երկրի ամենահայտնի կաղնու անտառներից մեկը, բայց այն կազմում է Ֆրանսիայի կաղնու բոլոր անտառների ընդամենը 2%-ը, հետևաբար, եթե բոլոր տակառները այնտեղից մատակարարվեին, այդ անտառը վաղուց կդադարեր գոյություն ունենալուց։
Միքելանջելլո
Պատմական առակ
Երբ Միքելանջելլոն մարմարե հսկա բեկորից քանդակեց Դավթի հայտնի արձանը, ողջ ազնվականությունն ու քաղաքի բնակիչները եկան տեսնելու այս հրաշքը: Կարդինալը նույնպես հայտնվեց իր շքախմբի հետ։ Արձանը գեղեցիկ էր։ Եվ բոլորը հիանում էին նրա կատարելիությամբ։ Բայց կարդինալը ասելիք ուներ, քանի որ սովոր էր հրահանգներ տալ։ Եվ դառնալով Միքելանջելոյին՝ նա ասաց.