Պատմական առակ
Երբ Միքելանջելլոն մարմարե հսկա բեկորից քանդակեց Դավթի հայտնի արձանը, ողջ ազնվականությունն ու քաղաքի բնակիչները եկան տեսնելու այս հրաշքը: Կարդինալը նույնպես հայտնվեց իր շքախմբի հետ։ Արձանը գեղեցիկ էր։ Եվ բոլորը հիանում էին նրա կատարելիությամբ։ Բայց կարդինալը ասելիք ուներ, քանի որ սովոր էր հրահանգներ տալ։ Եվ դառնալով Միքելանջելոյին՝ նա ասաց.
-Ես սիրում եմ քո աշխատանքը: Միայն… հիմա, գիտե՞ք: Այդ տեղը այնտեղ, ուսը… Կարծում եմ՝ պետք է մի փոքր տաշել այն:
Ի՞նչ անել։ Վիճե՞լ կարդինալի՝ այս ամբարտավան, ինքնավստահ մարդու հետ։ Ո՛չ, չի կարելի դա անել: Չէ՞ որ երկրում ամեն ինչ կախված է նրա բարի կամքից։ Բայց նկարիչը նույնպես չէր կարող մեղանչել ներդաշնակության ու գեղեցկության դեմ։
Այդժամ Միքելանջելոն աջ ձեռքով վերցնում է մուրճը, իսկ ձախով՝ սայրն ու աննկատ մի բուռ մարմարի կտորներ։ Բարձրանալով աստիճաններով՝ նա սկսում է թակել՝ ձևացնելով, թե հարվածում է քանդակին, ապա ձեռքից թափում է մարմարի փոքրիկ կտորները։
Հետո նա իջնում է, դիտում քանդակն ու հարցնում կարդինալին․
-Հիմա լա՞վ է։
Կարդինալը կկոցում է աչքերը, ուշադիր նայում և ասում․
-Այո՛, այ հիմա սքանչելի է։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլիթ Բեշլիյանի, Քոլեջ, 2-րդ կուրս