Ֆրանսիական կաղնի

133__320x240_french_vineyard

Որոշ գինեգործներ հավատարիմ են մնում ֆրանսիական կաղնու առանձին տեսակներին, բայց մեծամասնությունը կասկածամտորեն է մոտենում տակառներին, երբ լսում է, որ դրանք պատրաստված են ինչ-որ մի անտառի կաղնուց: Տրոնզում, օրինակ, գտնվում է երկրի ամենահայտնի կաղնու անտառներից մեկը, բայց այն կազմում է Ֆրանսիայի կաղնու բոլոր անտառների ընդամենը 2%-ը, հետևաբար, եթե բոլոր տակառները այնտեղից մատակարարվեին, այդ անտառը վաղուց կդադարեր գոյություն ունենալուց։

Ըստ երևույթին, Բորդոյի բնակիչները, որոնք ամենաբծախնդիրն են ֆրանսիական երիտասարդ կաղնու փայտ գնելիս, դա հասկացել են մի քանի դար առաջ, քանի որ նրանք ավանդաբար տակառներ են գնել «խառը ձողերից» (այսինքն, տարբեր անտառներից): Գինեգործներից շատերը տակառներ են գնում նույն տակառագործից, քանի որ նախընտրում են հենց նրա արտադրանքը։ Դրա պատճառը ոչ այնքան կազմի մեջ է, որքան փայտի մշակման և տակառների կալցինացման մեջ։ Տակառների մեծ մասի համար փայտն ընտրվում է ըստ նմանության, դրա բաղադրությունը տարեցտարի փոխվում է, քանի որ կաղնին հանվում է աճուրդի, իսկ տակառագործները գերադասում են որակը բարձր անունից:
Կաղնու անտառի պատկանելությունն ավելի կարևոր է, քան դրա գտնվելու վայրը. հայտնի սեփականատերերը, օրինակ Ազգային անտառային հանձնաժողովը, որը փայտանյութի միակ մատակարարն է «խոշոր փայտանյութ» կատեգորիայում, կարող է երաշխիքներ տալ, որոնք հնարավոր չէ ակնկալել մասնավոր սեփականատերերից, նույնիսկ եթե վաճառում են որակյալ փայտանյութ: Արդյունքում, որոշ ընկերություններ, ինչպիսին է Seguin Moreau-ն, հավատարիմ են մնում «խոշոր փայտանյութ» կատեգորիայի բացառապես կաղնի գնելու քաղաքականությանը:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Լիլի Մովսեսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s