Բոլորով չենք տեղավորվի

2039211972

Իսպանական առակ

Մի տարեց կին կար։ Նրա տնակը անտառից ոչ հեռու էր։ Նա ցախ էր հավաքում և տանում գյուղ՝ վաճառելու։ Այդպես նա վաստակում էր իր ապրուստը։ Կինն ապրում էր մենակ, վախենում էր չար մարդկանցից և գիշերները ամուր փակում էր դռներն ու պատուհանները։

Մի գիշեր հորդառատ անձրև էր գալիս։ Խրճիթը ցնցվեց ու ցնցվեց որոտից։ Հանկարծ ինչ-որ մեկը թակեց դուռը։

Ծեր կինը վախից վեր թռավ.

– Ո՞վ է։

Դրսից ինչ-որ մեկը ասում է.

-Բացի՛ր, խնդրում եմ: Ես կորել եմ անտառում, թող գիշերեմ։

-Ո՞վ ես դու:

– Խոսեն:

Ծեր կինը լավ չի լսում և կրկին հարցնում է.

– Ո՞վ է խոսում։

Ճամփորդը մտածում է, թե նա իր լրիվ անունն է հարցնում և պատասխանում է․

– Խոսե-Անտոնիո-Անդրես-Հեսուս-Ֆերնանդես։

Ծեր կինը լսում է և ասում․

– Չէ՛, սիրելի՛ս, գնա՛ այնտեղ, որտեղից եկել ես, իմ տնակում դուք բոլորդ չեք տեղավորվի:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Ստեփանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s