Կամիկաձե օդաչուի մահը

f5475fd594b1ae_5475fd594b1ea-770x510

Ճապոնական առակ

Կենձին ճապոնական օդաչու էր՝  կամիկաձե: Նա պատրաստ էր տալ իր կյանքը հանուն հայրենիքի, բայց պատերազմն ավարտվեց ավելի շուտ, քան նա  ենթադրում էր, և նա  այդպես էլ հնարավորություն չունեցավ արժանավոր  մահով մեռնել: Օդաչուն  ընկճախտի մեջ ընկավ ու կորցրեց կյանքի նկատմամբ ողջ հետաքրքրությունը։  Նա աննպատակ քայլում էր քաղաքով՝ չիմանալով, թե ինչով կարելի է զբաղվել:

Մի օր նա իմացավ, որ հանցագործը պատանդ է վերցրել  մեծահասակ մի կնոջ իր իսկ  բնակարանում: Ոստիկանությունը չէր համարձակվում ներխուժել բնակարան, որովհետև հանցագործի ձեռքին զենք կար:

Կենձին ներխուժեց բնակարան և պահանջեց հանցագործից բաց թոցնել մեծահասակ կնոջը։ Նրանց միջև ընդհարում տեղի ունեցավ, որի ընթացքում Կենձին կարողացավ սպանել հանցագործին, բայց  միաժամանակ ստացավ մահացու վնասվածքներ։ Որոշ ժամանակ անց նա մահացավ հիվանդանոցում։ Մահվան մահճում նրա դեմքը ողողված էր զարմանալի մի  ժպիտով։ Արժանավոր մահով մեռնելու նրա  երազանքը իրականություն դարձավ։

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը՝ Էրիկ Մարուքյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s