Թովմաս Էդիսոնն ու լրագրողը

tomas-edison-post

Մի օր գիտահանրամատչելի ամսագրի խմբագիրը լրագրողին ուղարկում է հայտնի գիտնական և գյուտարար Թոմաս Էդիսոնից հարցազրույց վերցնելու։

Լրագրողը գալիս է Էդիսոնի տուն և մեծ ցանկապատ է տեսնում։ Նա մոտենում է դարպասին և փորձում ներս մտնել։ Սակայն դա նրան չի հաջողվում. թեև դարպասները փակ չէին, բայց այնքան դժվար էին շարժվում, որ լրագրողը չի կարողանում բացել դրանք։ Նա փորձում է ու փորձում, բայց իր անօգնականությունից հայտնվել էր հիմար վիճակում։ Այդպես շարունակվում է մոտ տասնհինգ րոպե, և, ի վերջո, լրագրողին վերջապես հաջողվում է դարպասի փեղկերն  այնպես շարժել, որ դրանց միջով հնարավոր է լինում անցնել, որից հետո դրանք  շրխկոցով փակվում են նրա թիկունքին։

Լրագրողը պլանավորել էր երկար զրույց ունենալ Էդիսոնի հետ, սակայն դարպասի հետ պայքարն այնքան էր հոգնեցրել նրան, որ նա կարողացավ մեծ գյուտարարին ընդամենը մի քանի հիմնական հարցեր տալ, որից հետո ստիպված էր շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար և հրաժեշտ տալ: Հեռանալուց առաջ նա տալիս է վերջին հարցը․

-Ասացեք, խնդրեմ, պարո՛ն Էդիսոն, դուք այդքան տաղանդավոր գյուտարար եք, մի՞թե չեք կարողացել ինչ-որ կերպ կատարելագործել ձեր դարպասների կառուցվածքը: Նրանց միջով շատ դժվար է անցնելը.

Էդիսոնը պատասխանում է․

-Դե, տեսնում եք … Ես այնքան էլ չեմ սիրում, երբ ինձ աշխատանքից շեղում են երկար խոսակցություններով, իսկ այդ դարպասներն օգնում են իմ հյուրերին ավելի արագ հիշել, թե ինչու են եկել: Ինչ վերաբերում է բարելավմանը, անկեղծ ասած, ես  հպարտանում եմ իմ այդ  սարքով։  Յուրաքանչյուր ոք, ով անցնում է դարպասի միջով, ինձ համար 50 գալոն ջուր է մղում ամբարի մեջ։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արման Մելիքյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s