Հայկական առակ
Մի ճամփորդ իր չորս ուղտերով եկավ մի գյուղ: Նա ուղտերի համար գիշերը քնելու հարմար տեղ էր փնտրում: Գյուղում հանդիպեց մի գյուղացու:
— Եղբայր, չգիտե՞ս՝ գյուղում ով մեծ բակ ունի, որտեղ կարող են գիշերել իմ ուղտերը:
— Գիտեմ, — պատասխանեց գյուղացին, — դարբնի բակը շատ մեծ է, այնտեղ տասը ուղտ կարելի է տեղավորել, իսկ դարբինն ինքը հյուրասեր մարդ է: