Բուլղարիան ժամանակին համարվում էր Արևելյան Եվրոպայի գինեգործական ամենահուսալի երկիրը։ 1975 թվականին այն հայտնի էր իր էժան գինով, որը կոչվում էր Կաբերնե Սովինիոն։ Այդ ժամանակից ի վեր Բուլղարիան կորցրել է էժան, բայց լավ գինիների մշտական արտադրողի կարգավիճակը, և նրա հեղինակությունը լուրջ վնաս է կրել։
Այնուամենայնիվ, սեփականաշնորհման ընթացքում խաղողի նոր, հսկայական այգիներ են առաջացել, գինիներն այլևս չեն խառնում, այլ ստեղծելում են մեկ վստահելի արտադրանք: Գինիներից լավագույններն ավելի բազմազան են դարձել։
Բուլղարացիները խաղող են աճեցնում արդեն երեք հազարամյակ, սակայն գինեգործության գաղտնիքները գրեթե կորցրել են մուսուլման թուրքերի կառավարման տարիներին՝ 1396-1878 թթ.։ Միայն 1918 թվականին գինեգործությունը սկսեց վերածնվել, իսկ 70-ական թթ. բուլղարացիներն առաջին անգամ փորձեցին արտահանել իրենց գինիները։ 70-ականների կեսերին խաղողի ամենաժամանակակից տեսակը Կաբերնե Սովինիոնն էր: Միևնույն ժամանակ, արևմտյան երկրների մեծ մասում սկսվեց տնտեսական անկում, ինչը գինի գնահատող բազում մարդկանց դրդեց փնտրել ավելի էժան այլընտրանքներ, օրինակ՝ Բորդոյի գինիները:
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլի Մովսեսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս