Այսօր ոչ ոքի համար կասկածի ենթակա չէ այն փաստը, որ գեղարվեստական լուսանկարը, լուսանկարչի նկարչական, ստեղծագործական տեսիլն է։ Չնայած դեռ լուսանկարչության զարգացման արշալույսին՝ մի քանի տասնամյակ տարիներ շարունակ, սուր հարցադրում էր համարվում լուսանկարը արվեստ տեսակ համարելու փաստը, որը նաև ոչ այլ ինչ է, քան շրջակա միջավայրի մասին տեղեկատվություն ֆիքսելու և հաղորդելու միջոց։
Լուսանկարի համար շատ տարիներ պահանջվեցին՝ քանդակագործության, կինոմատոգրաֆիայի, գեղանկարչության, թատրոնի կողքին արվեստի աշխարհում սեփական տեղը նվաճելու համար։ Բայց հիմա ցանկացած լուսանկարիչ կարող է արտահայտել իր սեփական վերաբերմունքը շրջակա միջավայրի և երևույթների հանդեպ այնպիսի միջոցների շնորհիվ, ինչպիսին ռակուրսն է, գույնը կամ լուսանկարելու պահի ընտրությունը։
Երբ հայտնվեցին լուսանկարչական առաջին նմուշները, ոչ ոք դրանց լուրջ չէր վերաբերվում․ դրանք պարզապես համարվում էին շռայլություն և մանակական զբաղմունք՝ սահմանափակ շրջանակի մարդկանց համար։ Լուսանկարչության առաջացման սկզբնական տարիներին լուսանկարը, տեխնիկական սահմանափակումների պատճառով չէր կարող հավակնել ոչ վավերագրական, ոչ առավել ևս՝ գեղարվեստական արժեքի և ոչ էլ լուսանկարչի լուսային լուծումների ազատությանն ու ստեղծագործական նորամուծություններին։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Ջուլիա Ասրյանի, Քոլեջ, 2-րդ կուրս