Անգլիայի ազգային ըմպելիքը գարեջուրն է, բայց արդեն որոշ ժամանակ է՝ մրցակցություն կա արտահանվող գինիների կողմից։ Այսպիսի մոտեցումը հակասում է ազգային հայացքներին։Անգլիայում՝ գարեջրի տեղական գործարաններում արտադրվող գարեջրի իննսուն տոկոսը վաճառվում է երկրի ներսում։ Իսկ եթե խոսենք գինու մասին, ապա վաճառվածի միայն մեկ տոկոսն է արտադրվում Անգլիայում։ Նման տվյալների հիման վրա բնակչության մեջ խրախուսվում է խմել տեղական արտադրության գարեջուր, այլ ոչ թե արտասահմանյան գինիներ։ Քարոզչությունը կենտրոնանում է խնդրի բնապահպանական կողմի վրա: Բանն այն է, որ Բրիտանիայի բնակիչները շատ են մտահոգված այս հարցով, և նրանք փորձում են ուտել էկոլոգիապես մաքուր արտադրված մթերքներ։ Սա վերաբերում է մսամթերքին, մրգերին ու բանջարեղենին։ Ինչ վերաբերում է գարեջուրին, ապա հայտնի է, որ նրա բոլոր բաղադրիչների մեծ մասն արտադրվում է Բրիտանիայում, օրինակ՝ ածիկը, գայլուկը, խմորիչը, ջուրը, այս ամենը տեղական արտարդրության է և էկոլոգիապես մաքուր:
Վերջին հետազոտությունների համաձայն՝ գարեջրի մեջ շատ են վիտամինները, հանքային նյութերը, բջջանյութերը։ Մյուս առավելությունն էլ այն է, որ գարեջրի կալորիականությունը ավելի ցածր է, քան գինունը։ Գարեջրի օգտին բերվող այս փաստարկը վերջիններից չէ։
Աղբյուրը՝ այստեղ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Դավիթ Ստեփանյանի, Քոլեջ, 2-րդ կուրս