Առակ վիրավորանքների մասին

3ca655b071ef536b3ae4f8f08b955b21

Աշակերտը հարցրեց ուսուցչին.
-Դու այնքան իմաստուն ես։ Միշտ լավ տրամադրություն ունես, երբեք բարկացած չես։ Օգնիր ինձ նույնպես այդպիսին լինել։
Ուսուցիչը համաձայնեց և աշակերտին խնդրեց բերել կարտոֆիլ և թափանցիկ տոպրակ:

-Երբ ինչ-որ մեկի վրա զայրանաս և վիրավորվես,- ասաց ուսուցիչը,- կարտոֆիլ վերցրու: Դրա վրա գրիր այն անձի անունը, ում հետ կոնֆլիկտը տեղի է ունեցել, և գցիր տոպրակը:
-Ու վե՞րջ, — աշակերտը տարակուսած հարցրեց.
— Ոչ, — պատասխանեց ուսուցիչը,- Այս տոպրակը միշտ պետք է քեզ հետ կրես։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկից վիրավորվես, վրան կարտոֆիլ ավելացնես:

Աշակերտը համաձայնեց։ Անցավ որոշ ժամանակ։ Տոպրակը լցվել էր կարտոֆիլով ու բավականին ծանրացել։ Շատ անհարմար էր այն միշտ իր հետ տանելը։ Բացի այդ, կարտոֆիլը, որը նա լցրել էր ամենասկզբում, սկսել էր փչանալ։ Դրանք ծածկվել էին լպրծուն զանգվածով, որոշները բողբոջել էին, որոշները ծաղկել և սկսել էին սուր տհաճ հոտ արձակել։ Աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.
-Այլևս հնարավոր չէ այն ինձ հետ վերցնել։ Առաջին հերթին, այն բավականին ծանր է, երկրորդ՝ կարտոֆիլները փչանում են: Առաջարկիր մեկ ուրիշ տարբերակ:

Բայց ուսուցիչը պատասխանեց.
-Նույնը կատարվում է քեզ հետ, ուղակի դու դա անմիջապես չես նկատում: Գործողությունները վերածվում են սովորությունների, սովորությունները՝ բնավորության, ինչը ծնում է գարշելի արատներ։ Ես քեզ հնարավորություն տվեցի դրսից դիտարկել այս գործընթացը։ Ամեն անգամ, երբ որոշես վիրավորվել կամ, ընդհակառակը, ինչ-որ մեկին վիրավորել, մտածի՛ր, թե արդյոք քեզ պե՞տք է այդ բեռը:

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլի Մովսեսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s