Գոմեշ և թմբուկ

gomesh2-1

Իտալական առակ

Մի անգամ հանդիպեցին երկու ընկերներ: Նրանք մտան մի պանդոկ, նստեցին սեղանի շուրջ և մի-մի բաժակ գինի պատվիրեցին։

— Մենք երկար ժամանակ չէինք տեսել միմյանց, – ասաց առաջինը: —  Եվ այս ընթացքում ես առիթ ունեցա այցելելու  մի քաղաք։ Ճանապարհին ես այնքան շատ բան տեսա, որ դադարեցի զարմանալուց: Բայց, այնուամենայնիվ, մի անգամ ևս զարմացա. Մի օր քայլում էի, հանկարծ մի թմբուկ եմ տեսնում՝ հսկա-հսկա։  Ես դրա շուրջը հազիվ երեք օրում պտտվեցի: Իսկ թմբուկի վրա գյուղ է կառուցված։ Երբ այս գյուղի բնակիչներն իրենց անասունները քշում են արոտավայրեր, կովերի սմբակներն այնպես են հարվածում, որ հինգ հարյուր մղոն հեռավորությունից լսվում են այդ ձայները։

-Պատահում է, – հորանջելով պատասխանեց երկրորդ ընկերը:  -Ես էլ նման մի բան եմ տեսել։ Դե գիտես, ես իսկական որսորդ եմ։ Որս եմ արել, այն էլ ինչքա՜ն: Եվ մի անգամ ինձ հաջողվեց գոմեշ սպանել։ Այ,  գոմեշ եմ ասել, է՜։ Նրա առջևի սմբակները հենվում էին մի լեռան գագաթին, իսկ հետևի սմբակներով նա հենված էր մի ուրիշ լեռան։ Այս գոմեշը խոտի փոխարեն ծամում էր դարավոր ծառեր՝ ողջ ճյուղերով ու արմատներով…

-Դե՜- վրդովվեց առաջինը – համա, թե սուտ ես ասում: Այդպիսի գոմեշ չի կարող լինել։

– Ինչպե՞ս կարող է չլինել, պատասխանեց ընկերը: — Ի վերջո, թմբուկը, որի մասին պատմում էիր, հենց այս գոմեշի կաշվից է պատրաստված։

Աղբյուրը՝ այստեղ։

Թարգմանությունը ռուսերենից՝  Սիմոն Ավետիսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s