Ոսկերչություն․ յուրահատուկ արհեստ՝ համբերատարների համար

juvelyrika_3_

Զարդերի բազմազանությունը վաղուց դարձել է մեր զգեստապահարանի մի մասը, իսկ ինքներս մեզ զարդարելու ցանկությունը նույնքան հին է, որքան աշխարհը: Մարդիկ միշտ ցանկացել են աչքի ընկնել, հմայվել, ուշադրություն հրավիրել իրենց վրա կամ ցուցադրել իրենց դիրքը։

Բոլոր ժամանակներում զարդերը ոչ միայն օգտագործվել են որպես զարդարանք, այլև ունեցել են սոցիալական և խորհրդանշական նշանակություն: Թանկարժեք մատանիները, վզնոցները, կրծքազարդերը և այլ ձեռագործ իրեր պատրաստվում էին ազնիվ և գունավոր մետաղներից կամ դրանց համաձուլվածքներից, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերից։ Ոսկերիչները լայնորեն օգտագործում էին նաև փղոսկրը, մարգարիտը, սաթը և այլ բնական նյութեր։

Թանկարժեք քարերով զարդերը շատ թանկ էին, ուստի դրանց տերն այդպիսով ցույց էր տալիս իր պատկանելությունը բարձր խավին։ Ժամանակի ընթացքում հասարակության մեջ իրավիճակը փոխվել է, այժմ զարդերը հասանելի են բոլորին՝ անկախ ծագումից։

Զարդերին միշտ վերագրել են կախարդական նշանակություն: Թալիսմանները, ամուլետները մարդուն իբր գերբնական ուժ են տվել և պաշտպանել չար աչքից: Այդ ժամանակից ի վեր գրեթե ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ այսօր շատ ոսկերիչներ իրենց աշխատանքում տեսնում են մոգության բաժինը, նրանք կարող են պատմել թանկարժեք քարերի նշանակությունների ու հատկությունների մասին, պատրաստել անհատական ​​ամուլետ։

Ամենահին զարդերը պատրաստված էին արույրից և սաթից: Լիտվայում ամենավաղ զարդարանքները համարվում են սաթից պատրաստված կախազարդերը և վայրի կենդանիների մշակված ատամները. դրանք թվագրվում են նեոլիթյան ժամանակաշրջանից:

Աղբյուրը։

Թարգմանությունը ռուսերենից՝ Լիլի Մովսեսյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s