Երիտասարդը և երեք հսկաները

gigant-2

Մի օր մի երիտասարդ լսեց մի կախարդական բույսի մասին, որ վերակենդանացնում է մահացածին և այդ հարցով եկավ մի ծերունու մոտ, որ ապրում էր անտառում և գիտեր, թե որտեղ է աճում այդ բույսը։

Լսելով պատանուն` ծերունին ասաց.

– Այո՛, ինձ հայտնի է, թե որտեղ է աճում այդ բույսը, բայց նրան պահպանում են երեք չար հսկաներ․ առաջինը մի բարձ ծառի չափ է և շատ արագաշարժ, երկրորդ հսկա է, ինչպես լեռը բայց դանդաղաշարժ, իսկ երրորդի հասակը հասնում է ամպերին, բայց նա ամենադանդաղաշարժն է բոլորից։ Իմացի՛ր, նրանք քեզ սպանողներն են։ Դու պետք է մարտնչես նրանց դեմ և հաղթես նրանց, թե չէ նրանք քեզ կսպանեն, ինչպես շատ կտրիճների, որոնք ժամանակին կռվի մեջ են մտել նրանց հետ: Եթե դու սկզբից սպանես ամենաարագաշարժին, քեզ համար հեշտ կլինի ազատվել մնացածից։

– Ինչպե՞ս կկարողանամ հաղթել նրանց,- հարցրեց պատանին։

– Միայն արհամարհանքով մահվան նկատմամբ, — դժվարությամբ պատասխանեց ծերունին։

– Ես չեմ վախենում մահից, — ասաց քաջ պատանին։

— Ուրեմն լսիր ինձ, —  ուշադիր նայելով պատանու աչքերի մեջ՝ ասաց իմաստունը, — կա ընդամենը մեկ միջոց սարսափելի հսկաների դեմ, բայց դա հասանելի է միայն խիզախ սիրտ ունեցողին։ Լա՛վ հիշիր, դու կարող ես սպանել առաջին հսկային՝ նրա մտադրությունների հանդեպ տածած  արհամարհանքով , երկրորդին՝ նրա դիտավորությունների հանդեպ արհամարհանքով իր, իսկ երրորդին՝ նրա խաբուսիկ, սարսափելի միրաժների նկատմամբ տածած արհամարհանքով:

– Ես հասկանում եմ ձեր հրահանգների իմաստը և շնորհակալ եմ, — բացականչեց երիտասարդը և համարձակությամբ լցված՝ գնաց հրաշալի խոտ բերելու։ Հաջողությունն ուղեկցեց նրան, և նա վերակենդանացրեց բոլոր այն մարդկանց, ովքեր ոչնչացվել էին երեք չար հսկաների կողմից:

Աղբյուրը՝ այստեղ։ 

Թարգմանությունը ռուսերենից՝ Աննա Հայրապետյանի, Քոլեջ, 2-րդ կուրս

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s